Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ան կաթողիկոսության և ենթակա թեմերի անունից շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին։
Մոսկվայում Կարմիր Հրապարակում մեկնարկել է ռազմական շքերթը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին:
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը կատարել է գլխավոր դերը «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլ ֆիլմում, շահել է MTV հեռուստաալիքի վարկածով կինոյի լավագույն դերասանի կոչումը չեզոք գենդերային անվանակարգում:
Մայիսի 8-ին Կիեւում շուրջ 4 հազար իրավապահներ կապահովեն անվտանգությունը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի փորձի ժամանակ:
Ի պատիվ Հաղթանակի օրվա Մոսկվայում կարձակվի շուրջ 10 հազար հրավառելիք:
Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը շարունակում է աճել: Ըստ թուրքական «Gazetekarinca» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում է գերմանական «Der Spiegel» հանդեսը` հղում անելով Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային վարչությանը (BAMF);
Թուրքիայի 81 նահանգներից 79ում թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ համաժամանակյա լայնամասշտաբ գործողություն է սկսվել, որին մասնակցում է ոստիկանության 7 հազար 118 աշխատակից, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բնակվող վետերանները, որոնք տասնամյակներ առաջ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, 1.500-ական դոլար են ստացել:
Լիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»ի զինյալներից ազատել են երկրի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքի ծովային նավահանգիստը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի հետ քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր կլինի, բայց կոնկրետ բաների մասին խոսելու համար հարկավոր է սպասել նրա կողմից արվելիք առաջարկություններին:
«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել՝ չհավաքելով գրանցված ընտրողների քվեների բացարձակ մեծամասնությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պապանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը կցանկանար Brexit-ի պայմանների շուրջ Եվրամիության իշխանությունների հետ առաջիկա բանակցություններում ունենալ նույնքան գործուն մանդատ, որքան եւ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը անդրադարձել է թուրքական ոստիկանության կողմից մայիսի 7-ին «Բելգե» հրատարակչատան վրա իրականացված հարձակմանը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում այդ երկրի մուտքը Եվրամիություն անհնարին կդառնա:
Նախագահական շարժումը, որն Էմանուել Մակրոնի կողմնակիցները պլանավորում են ստեղծել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հավանաբար, կկոչվի «Հառաջ, Հանրապետություն»:
Գերմանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում արեւմտյան կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին պաշտոնապես ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը եւ Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է այդ իրադարձության առթիվ:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Սաուդյան Արաբիային նախազգուշացրել է, որ Թեհրանն անխաթար կթողնի սոսկ մահմեդականների համար սրբազան Մեքքա եւ Մեդինա քաղաքները, եթե էր Ռիադը անխոհեմ գործի:
Նախօրյակին հայտնի է դարձել, որ Օլանդը Մակրոնին հրավիրել է մասնակցել այդ արարողությանը:
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-ին:
Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին:
«Եթե ռուսական զենքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության խախտման ռիսկի գործոն հանդիսանա, առաջին հերթին ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին»
Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին:
Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ընտրողների ձայների 26 տոկոսն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի կունենա հունիսի 11-ին
«Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևաչափեր: Մասնավորապես, ես արդեն խոսել եմ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Կան թեմաներ, որոնք մենք պետք է միասին շատ ակտիվ քննարկենք»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Կանադայի Քվեբեկի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ռեկորդային հեղեղումների պատճառով:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 8-ին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ:
«Ես հույս ունեմ, որ ծրագրերը կշարունակվեն: Հայաստանը ունի դրա կարիքը: Դրա կարիքը ունի նաև ԵԱՀԿ-ն: Անկեղծ ասեմ՝ երևի սա ավելի լուրջ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին»,- նշեց Սվիտալսկին:
Երիտասարդությունը, բանվորները, գործազուրկները եւ ամենաքիչ ապահովվածները դարձել են ամենապասիվ ֆրանսիացի ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ինչի մասին հայտնել է France Info ռադիոկայանը։
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել մի շարք գյուղերում մայիսի 8-ից փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: