Բաժիններ՝

Վրաստանի դպրոցներում շոկոլադին կփոխարինի բանջարեղենը

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը մտահոգված է  դպրոցականների սննդի ստանդարտների հարցերով: Գերատեսչությունն աշխատում է դպրոցի ճաշարանները որակյալ սննդով ապահովելու ուղղությամբ:

Մոտ ապագայում դպրոցների բուֆետներից կանհետանան շոկոլադները, գազավորված ըմպելիքը և այն սնունդը, որն ըստ փորձագետների՝ վտանգավոր է դեռահասների առողջության համար:

Վրաստանի ԿԳ նախարար Ալեքսանդրե Ջեջելավան հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն ակտիվ համագործակցում է գյուղատնտեսության նախարարության հետ՝ դպրոցներին առողջ սննդամթերք տրամադրելու նպատակով:

«Կլինի առողջ սնունդ՝ բանջարեղեն, մրգեր: Իմ երազանքն է, որ դպրոցների մուտքի մոտ դրված լինի խնձորներով լի սկահակ: Թե չցանկանան՝թող չուտեն, մեկ է, ի վերջո ուտելու են»,-նշել է Ջեջելավան: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031