են դիմադրություն ցույց տալ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները:
Սիրիայում հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրները Աստանայի հանդիպմանը փոխհամաձայնության են հասել երկրում ապա էսկալացման գոտիների մասին հուշագրի շուրջ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել է մեկ տոկոսային կետով:
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրում է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Բուլղարիայի նոր վարչապետ է դարձել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը:
Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ Գլենդելի քաղաքապետ է ընտրել քաղխորհրդի անդամ Վահան Կարապետյանին: Վահան Կարապետյանը խոստացել է աշխատել քաղաքն ավելի բարեկեցիկ և ապահով դարձնելու ուղղությամբ, հետամուտ լինել ընթացիկ նախագծերի իրականացմանը հայտարարված ժամկետներում:
Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը, որտեղ մայիսի 4-ին սկսվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով նախնական նիստը, որոշել է մեղադրյալին հնարավորություն ընձեռել մասնակցելու դատավարություններին տեսակապի ռեժիմով:
Սոմալիի հանրային աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք նրան զինված իսլամիստի տեղ են դրել:
Ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 29-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
«Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը մայիսի 2-ին UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում 5.000 ԱՄՆ դոլար պարգևավճարով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն:
Վրաստանի խորհրդարանն 80 «կողմ» եւ մեկ «դեմ» ձայներով հաստատել է Սահմանադրության վերանայման նախագծի համաժողովրդական քննարկման կազմակերպման հանձնախումբը:
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները:
Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում է «Եվրատեսիլ»-ը, կարող է Ռուսաստանին եւ Ուկրաինային տուգանել միջազգային երաժշտական մրցույթի կանոնադրությունը խախտելու համար:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ Թուքիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականությունը դեռ շարունակում է մնալ բարձր:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Գուլիստան նահանգում տեղի ունեցած հանքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուների՝ «Հառաջ» շարժման առաջնորդ, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենի մայիսի 3-ի հեռուստաբանավեճին ֆրանսիական հեռուստատեսության ալիքներով հետեւել են շուրջ 16,5 մլն հեռուստադիտողներ։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին պայմանագիր ստորագրել: Հիշատակելով Վրաստանի օրինակը՝ նա ասաց, որ ԵՄ ռեժիմի ազատականացումը չի մեծացնում արտագաղթը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք:
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը հայտնի է գլխավորապես թրիլերի եւ սարսափի ժանրի իր վեպերով, կարծում է, թե այն փաստը, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կոճակը գործի դնելու հնարավորություն ունի, ավելի սարսափելի է իր ցանկացած ստեղծագործությունից:
Միացյալ Նահանգների Google ինտերնետընկերությունը հայտնել է խարդախների մասին, որոնք Gmail էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ:
Կորեայի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ են մայիսի 4-ին մասնակցել երկրի նախագահի ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը
Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը:
Սեռական բռնությունն ահաբեկչության եւ խոշտանգումների գործիք է դարձել զինված հակամարտությունների պայմաններում, ահաբեկչական խմբավորումներից շատերը Սիրիայում, Իրաքում եւ Նիգերիայում առեւանգում են կանանց, նրանց վերածում սեռական ստրկուհիների եւ վաճառում բաց շուկաներում:
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների մասնակի ընտրությունները:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարցման տվյալներին, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ինստիտուտը, նա առավելության է հասել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ:
«Սովորության համաձայն թողնելու ենք, որ յուրքանաչյուրն իր ցանկությամբ ընտրություն կատարի: Մեր դիրքորոշումը դրական չեզոքություն պահպանելն է: Ամեն դեպքում մենք հավանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպես գիտեք, Իրանի նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Փորձելու ենք նախնական կապեր հաստատել թեկնածուների հետ` ներկայացնելով մեր խնդիրները, մեր պահանջները»,-ասաց Կարեն Խանլարյանը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ երկու թեկնածուները՝ Մարին լե Պենը եւ Էմանուել Մակրոնը, չափազանց թեժ հեռուստատեսային բանավեճի ընթացքում խստագույն մեղադրանքներ են ներկայացրել միմյանց, տեղեկացնում է BBC-ն: