Բաժիններ՝

Տուսկը և Յունկերը Թրամփի հետ բանակցություններ կվարեն Բրյուսելում

Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան Կլոդ Յունկերը առաջին անգամ ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կունենան մայիսի 25-­ին Բրյուսելում: Այդ մասին հայտնել են ԵՄ-­ի Խորհրդում:

«Հաստատված է: Տուսկը եւ Յունկերը Թրամփի հետ հանդիպում կունենան մայիսի 25-­ին Բրյուսելում»,­-ասել են այնտեղ: Դոնալդ Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո ԵՄ­-ի ղեկավարությունը նրան հրավիրել էր այցելել Բրյուսել, մասնավորապես, ԵՄ-­ի եւ ԱՄՆ-­ի
գագաթնաժողով անցկացնելու համար:

Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ­-ն որոշել է մայիսի 25­-ին գագաթնաժողով անցկացնել Բրյուսելում, որպեսզի առաջին անգամ Թրամփին ընդունի դաշինքի կենտրոնակայանում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս