Այդ որոշմամբ Իսրայելի կառավարությունը փորձում է թաքցնել Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանությունը․ Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկի միաձայն հաստատման հետ։

«Իսրայելի կառավարությունը, որը ողջ աշխարհի աչքի առաջ իրականացնում է պաղեստինցի ժողովրդի համակարգված ճնշումներ և գտնվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավարության ներքո՝ Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով, 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունված քաղաքական բանաձևով ձգտում է կոծկել սեփական հանցագործությունները։

Այս չարամիտ նախաձեռնությունը, որն անտեսում է իրավական և պատմական փաստերը, ակնհայտորեն ցույց է տալիս այն իրավիճակը, որում հայտնվել են Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց նկատմամբ պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի իրականացրած քննության շրջանակում տրվել են ձերբակալության օրդերներ։

Թուրքիան նաև հետագայում վճռականորեն կաշխատի տարածաշրջանում Իսրայելի էքսպանսիոնիստական և ապակայունացնող քաղաքականությանը վերջ դնելու, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի Նեթանյահուի կառավարությունը օրենքի առաջ պատասխան տա խաղաղ բնակչության, առաջին հերթին՝ պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների համար»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ հայտարարության մեջ չկա հայ ժողովրդի մասին ոչ մի հիշատակում՝ իր հայտարարության թեման ձևակերպելով որպես «1915 թվականի իրադարձություններ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930