Բաժիններ՝

Չեխիայի վարչապետն այլևս չի ցանկանում պաշտոնաթող լինել

Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը նաեւ գլխավորում է հանրապետության կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), հրաժարվել է պաշտոնաթողություն խնդրելու միտքից: Ինչպես լրագրողներին հայտարարել է կառավարության ղեկավարը, դրա փոխարեն ինքը կձգտի հասնել ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի՝ ANO («Դժգոհ քաղաքացիների ակցիա») աջ կենտրոնամետ շարժման առաջնորդի պաշոնանկությանը։

«Կառավարության հրաժարականի խնդրագիր ես չեմ տա: Այսօր Պրաժսկի հրադ կուղարկվի նախարարների կաբինետի կազմից փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշին հանելու խնդրագիրը»,­-ընդգծել է Սոբոտկան:

Վարչապետը հույս ունի, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կբավարարի ֆինանսական գերատեսչության ղեկավարի պաշտոնաթողության խնդրանքը:

Սոբոտկան ավելի վաղ իր կառավարության հրաժարականի պատճառ էր նշել Բաբիշի շուրջը ծավալվող սկանդալը, որը մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ:

ANO-­ի առաջնորդը կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով սոցիալ­դեմոկրատների քաղաքական սադրանքը՝ Պատգամավորների պալատի (Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի)՝ հոկտեմբերի 20­-ին եւ 21-­ին նախատեսված ընտրություններից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031