Բաժիններ՝

Դե Միստուրան Աստանայի բանակցություններն օգտակար է համարել Ժնևի գործընթացի համար

Սիրիայի ղեկավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների ներկայությունն Աստանայում դրականորեն կազդի Ժնեւի բանակցությունների վրա, եթե պայմանավորվությունը կատարվի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-­ի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան «Սքայ նյուզ արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Երկու կողմերը, սիրիական կառավարությունը եւ ընդդիմության մեծ մասը ներկա Էին Աստանայում, եւ դա դրականորեն կազդի Ժնեւի բանակցությունների վրա, բայց պայմանով, որ պայմանավորվածությունը գործի»,­-ասել է դե Միստուրան:

Դիվանագետի կարծիքով՝ Աստանայի բանակցությունները Սիրիայում հակամարտության սաստկացում թույլ չտալու իրական հնարավորություն են:

Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչներն Աստանայի միջազգային բանակցությունների՝ մայիսի 4­-ին կայացած հերթական փուլի ընթացքում հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգության չորս գոտիների ստեղծման վերաբերյալ, որոնք ներառում են Իդլիբի նահանգը ու եւս յոթ այլ տարածաշրջաններ: Հուշագրի համաձայն, մայիսի 6-­ից այս գոտիներում կդադարեն բոլոր բախումները կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս