Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-­ն հայտնել է Սիրիայում անվտանգության գոտու մեջ ներառված նահանգները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իդլիբի նահանգն ամբողջությամբ, Հալեպի մի մասը, Լաթաքիան և Հոմսը Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մտնում են Սիրիայում հաստատված անվտանգության գոտիների մեջ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` որոշվել է այդ շրջաններում արգելել զենքի կիրառումը և այդ տարածքների բնակչությանը ցուցաբերել հումանիտար օգնություն:

Ապրիլի 4­-ին Աստանայում սիրիական խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում ստորագրվել է հուշագիր Սիրիայի տարածքում 4 անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է երաշխավոր երկրների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031