Լեհաստանի պաշտպանության նախարար. Երկրում ԱՄՆ-ի մշտական ռազմական բազայի շուրջ բանակցություններն անցնում են հաջորդ փուլ

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ լեհերի շուրջ 60%-ն աջակցում է երկրի տարածքում ամերիկյան մշտական ռազմաբազա ստեղծելու գաղափարին։

Նա հայտնել է, որ Վարշավայի համապատասխան առաջարկին Պենտագոնի ղեկավարի դրական արձագանքից հետո բանակցություններն անցել են հաջորդ փուլ։

Լեհաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայումս Պենտագոնում իրականացվում է ուժերի և հնարավորությունների վերլուծություն, որի արդյունքները հիմք կդառնան այս հարցով հետագա որոշումների համար։

Կոսինյակ-Կամիշն ընդգծել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը դիտարկվում է որպես զսպման գործոն և ազգային անվտանգության ամրապնդման տարր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930