Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան 2 ավիահարված է հասցրել Եմենում հարսանեկան հանդիսությանը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 13 մարդ, մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածքներ:
Հայկական համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ճանաչել ահաբեկչական խմբավորում ու քսենոֆոբիա չառաջացնել զինյալների անվանման պատճառով:
Հունաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել թանգարանների ու հնագիտական հուշարձանների այցելությունների տոմսերի գները, որպեսզի ավելացնի բյուջեի եկամուտները, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարար Արիստիդիս Բալտասին:
Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կսկսվեն 2022-2025 թթ.: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) քարտուղար Սայեդ Մուհամմադ Հուսեյն Ադելին։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ մղվող Ռուսաստանի Դաշնության օպերացիան քայլ է, որը տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ղրիմից հետո Ռուսաստանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք իրեն են պատկանել մինչև 1917 թվականի հեղափոխությունը, հայտնում է «Ղրիմինֆորմը»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երևանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Նիստին ներկա էին նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արևելյան և Արևմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:
Ռուսական ռազմական արշավը Սիրիայում այդ երկրում իրավիճակը դարձնում է «առավել վտանգավոր», կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը:
Ռուսական կողմը չի կարողանում հաղթահարել «Վերին Լարս» ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակված տրանսպորտային հոսքը, այդ պատճառով կուտակվել են 30 բեռնատարներ: Այս մասին այսօր «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի նավերը 26 հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Այսօր ԵՄ երկրներն անցնում են Միջերկրական ծովում օպերացիայի երկրորդ փուլին, որի նպատակն է պայքարը փախստականների անօրինական փոխադրման դեմ:
Ղարադաղի շրջանի քննչական մարմինների աշխատակիցները բացահայտել են խմբակային բռնաբարության դեպք, որի զոհը դարձել է 20-ամյա մի երիտասարդ:
Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են: Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Սիրիացի ակտիվիստները հայտնում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռուսական ռազմաօդային ուժերի նոր ավիահարվածների մասին: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ հարվածները հասցվել են Սիրիայի Համա ու Իդլիբ նահանգներում ու ուղեկցվել են Սիրիայի կառավարական ուժերի ցամաքային գործողություններով, հայտնում է BBC-ն:
Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը: Տեղումներ են նկատվել կենտրոնում, Մոսկվայի հյուսիս-արևելքում ու քաղաքի այլ շրջաններում, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ ԿՀՎ ու Ազգային անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ում շնորհիվ մամուլին հասուն դարձան գաղտնի հետախուզական տեղեկություններ և ով հետո փախավ Ռուսաստան, հայտարարել է այն մասին, որ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ ու պատրաստ է հանուն դրա բանտ նստել:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության վրա:
Քիմիայի ոլորտում 2015 թվականի Նոբելյան մրցանակն շնորհվել է ԴՆԹ-ի ռեպարացիայի համար բջջային գործիքակազմի բացահայտման համար, հայտնում է BBC-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ատոմային էներգիայի հարցերով ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Եվրոպացիների մտավախությունները, թե փախստականների տեսքով Եվրոպա են ներթափանցում ԴԱԻՇ-ի գրոհայիններ, նոր ապացույցներ են ստանում, հայտնում է ntv.ru-ն:
Անկարան հետաքրքրությունների կոնֆլիկտ չունի Մոսկվայի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Հիջաբով պատկերված Անգելա Մերկելի լուսանկարի շուրջ սկանդալ է ծագել, որն իր եթերում ցուցադրել էր Գերմանիայի ARD պետական հեռուստաալիքը:
Վերընտրվելուց հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել: 19 նախարարներից 9-ը կարողացել են պահպանել իրենց պաշտոնները:
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլի հնագույն միջնաբերդը մեկ անգամ փրկվել է ԴԱԻՇ-ի կողմից ավերվելուց:
Բելգիայի ու Թուրքիայի անվտանգության ծառայությունների գործակալները կռվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բրյուսել կատարած այցի ընթացքում, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և մեկ այլ կոնգրեսական Էլիոթ Էնգելի առաջարկին՝ միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը։
Հարյուր հազարավոր ներգաղթյալներ, որոնց մերժել են տրամադրել փախստականի կարգավիճակ, արտաքսվելու են Եվրոպայից մի քանի շաբաթվա ընթացքում, գրում է Times-ը՝ հղում կատարելով թերթի տրամադրության տակ հայտնված տվյալներին:
Սիրիայում օդային հարված հասցնելիս Ռուսաստանը մի քանի անգամ խախտել էր Թուրքիայի օդային տարածքը, վերջին երկու օրերի ընթացքում։ Այս միջադեպը լարվածության նոր ալիք է բարձրացրել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ։
«Դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն հավատում մեր պաշտպանության նախարարության տեղեկություններին: Դա կապված է այն բանի հետ, որ շատ դեպքերում նեգատիվ իրավիճակները թաքցվում են կամ դրանց հետ կապված սուտ տեղեկություն է հաղորդվում: Արդյունքում պաշտպանության նախարարության նկատմամբ հավատը, վստահությունը կորել են»: