Բաժիններ՝

Եվրամիությունը 32 մլն դոլար է հատկացնում Վրաստանին բարեփոխումների համար

Եվրամիությունը Վրաստանին 32 մլն դոլար կհատկացնի ԵՄ-­ին ինտեգրվելու տեխնիկական աջակցության եւ բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ֆինանսական փաստաթուղը մայիսի 5-­ին ստորագրել են եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրացման հարցերի պետնախարար Վիկտոր Դոլիձեն եւ այցով Թբիլիսիում գտնվող Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ­-ի ընդլայնման հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը:

«Եվրամիությունը մեզ օգնում է բոլոր բարեփոխումների իրականացման գործում, հենց դրա համար է այսօր ստորագրվել ֆինանսական համաձայնագիրը, որի հիման վրա ԵՄ­ն 32 մլն դոլար է հատկացնում մեզ»,­հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ ելութ ունենալով եվրակոմիսար հետ համատեղ անցկացված ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես հայտնել են ինտեգրացման հարցերի պետնախարարի աշխատակազմում, ֆինանսական ռեսուրսը, որը հատկացվում է «Տեխնիկական համագործակցության մեխանիզմի» (Technical Cooperation Facility — TCF) շրջանակներում, նպատակ է դնում փորձագիտական աջակցություն ցուցաբերել Վրաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում, որոնք նախատեսված են Եվրամիության հետ ասոցացման
համաձայնագրով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս