Ներուժ ունեցող և իրենց ընդդիմադիր լինելու հետ կապված կասկածներ չթողած քաղաքական ուժերն էսօր ընդվզման նշաններ չեն ցուցաբերում: Բայց ես իրականության դեմ բողոքելու սովորություն չունեմ: Պետք է ելք փնտրել էս վիճակից:
Վերադարձողները մարդիկ էին, որոնք ընդհանուրի մեջ էին տեսնում իրենց հաջողությունը: Դա առաջին որակն է` հասկանալու` տվյալ մարդն ունի պետական մտածելակերպ: Պատկերացրեք` 2-րդ հանրապետությունը տասնամյակների ընթացքում հավաքեց, կուտակեց մարդկանց, ու նրանք 10 տարում արտագաղթեցին: Նրանք, ովքեր իշխեցին հանրային սեփականությանը, տեր դարձան:
Իրականում փակուղին մարդու մեջ է, որովհետև, ճիշտ է, Հայաստանում շատ դժվար է, բայց դրսում առավել դժվար է, որովհետև չեք կարող պատկերացնել, թե այլ երկրներում որքան նկարիչներ կան, ու այդ դաշտ մուտք գործելը որքան բարդ է:
Եթե չլինեն հիվանդ, դժբախտ մարդիկ, չլինեն արհավիրքներ, տարերային աղետներ, պատերազմներ, եթե ինձ շրջապատեն հաջողակ, ուրախ, առողջ, երջանիկ մարդիկ, իմ երջանկությունը կհազարապատկվի:
Մենք, սովորաբար, վարակիչ ու վատ, բացասական ինչ-որ բաներ ենք վերցնում: Վարակվում ենք, որովհետև բացասական հերոսը միշտ գրավիչ է, ավելի հմայիչ է, և բոլոր լավ դերասաններն ուզում են բացասական դերեր խաղալ, որովհետև այն ավելի հետաքրքիր է, իսկ դրական կերպարը… դե, էկրանին երևում է, ինչ-որ բաներ է արտաբերում…
Ամենակարևորը կառավարության աջակցությունն է անհատ հեղինակներին, երիտասարդ ռեժիսորներին, ովքեր, թեկուզ փոքր փորձին, մեծ էնտուզիազմ ունեն: Մնացածն, իհարկե, կախված է հեղինակներից, դերասաններից, սցենարիստներից, անգամ տեխնիկայից, բայց առաջին հերթին գումարն է… ներդրում է պետք անել պետական մակարդակով, ինչպես մենք արեցինք:
Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցվում, որն իր նախադեպը չունի ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես` տարածաշրջանում: Այդ դպրոցում սովորելու է մոտ 650 աշակերտ: Դպրոցը գործի կդրվի երկու փուլով. առաջինը կսկսի 2014 թվականի սեպտեմբերին, երբ Դիլիջանի միջազգային դպրոցը կբացի իր դռները, իսկ մյուսը կսկսվի 2017 թվականին:
Ես ստեղծում եմ իմ քանդակները և ցուցադրում եմ: Չեմ սպասում, որ ինձ պատվիրեն: Այսինքն՝ ես այն մարդն եմ, ով առանց պատվերի կարող է 6-7 մետրանոց քանդակ ստեղծել, բերել Երևանում տեղադրել, ինչը չի համարձակվում անել որևէ քանդակագործ:
Թամանյանից հետո աշխատել են ևս լուրջ ճարտարապետներ, որոնք կառուցել են Մատենադարանը, ԳԱԱ շենքը, Հանրապետության հրապարակի շենքերը, գինու գործարանը: Այս տեսանկյունից` քաղաքը խիստ անսամբլային է: Կառուցել են Հյուսիսային պողոտան: Այնպիսի տպավորություն է, որ այդ նոր շենքերը միմյանց հետ կռվում են, ներդաշնակ չեն, ուզում են ապացուցել` ո՞ւմ տերն ավելի շատ փող ու ավելի մեծ կապեր ունի:
Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական մեծ ցուցահանդեսի բացումը:
Լեզուն պահպանվում է լեզուն կրողով, իսկ եթե կրողն էլ կտրվում է իր հողից, լեզուն ապագա չունի:
Վիեննայում բնակվող մեր հայրենակցուհի Արշալույս Ճգնավորյանը երկար տարիներ ՄԱԿ-ում (Միավորված ազգերի կազմակերպություն) բարձր պաշտոններ է զբաղեցրել և աշխարհի շուրջ 130 երկրներում տարբեր ծրագրեր է իրականացրել:
Անշուշտ, քաղաքն ազդում է մարդու վրա, բայց ամեն ինչ չէ, որ պետք է քաղաքում կատարվող կառուցապատման վրա բարդենք: Նման մոտեցումը ստիպում է մարդուն թերագնահատել կամ ստորադասել այնքան, որ կարող է ճարտարապետությունը նրա մեջ անհանգստություն առաջացնել:
Եկեղեցի կառուցելը ոչ թե խոսում է հոգևորի, այլ՝ վախի մասին: Երկրորդն էլ՝ «պադխալիմություն» է, կաշառում են Աստծուն: Ուզո՞ւմ եք` միլիոն հատ եկեղեցի կառուցեք, եկեղեցին կամ կրոնն Աստծո հետ կապ չունեն: Իրենց ենթագիտակցության մեջ վախն է: Աստծուն ընկալում են` որպես մի մարդ, որը քաջատեղյակ է իրենց բիզնեսներից ու կարող է խլել ունեցվածքը:
Ոչ մի հայ չի ցանկանում հեղափոխություն կամ քաղաքացիական պատերազմ, բայց դրան զուգահեռ` պետք է չափազանց լրջացնենք մեր խնդիրները, խիստ լինենք: Իսկապես մեր երկրում վատ վիճակ է:
Այսօրվա իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, կրկնում է Նժդեհի մատնանշած սխալները, որոնք չպետք է թույլ տալ` դավաճանություն, ցոփություն, շահամոլություն, անբարոյականություն, հավաքական շահի ստորադասում անձնական շահին:
Պիտի մարդն ազատություն ունենա, կախված չլինի ինչ-որ մեկից, այդ ցանցը պիտի վերանա, որ մարդն ազատ լինի: Այդ ազատության պայմաններում պետք է մարդուն ստեղծագործելու հնարավորություն տալ, որովհետև չստեղծագործելու դեպքում մարդը սևեռվում է ցածր, աննշան երևույթների վրա: Մեր իրականության մեջ մի երկու տեսակ մարդ ես տեսնում, որովհետև թվում է՝ մեկ այլ տեսակ լինելով՝ ապրելն անհնար է:
Չի կարելի քաղաքի մեջ թույլ տալ էս գավառամտությունը: Եթե ուզում են էս տեսակ ձևավորում, ապա թող տանեն «Հաղթանակ» զբոսայգում, Ծաղկաձորում կամ քաղաքից հեռու մեկ այլ վայրում դա իրականացնեն: Թե չէ՝ սա ի՞նչ է, քաղաքի կենտրոնում, Օպերայի տարածքում՝ կճուճ, սայլ, գութան… Ամեն մեկն իր գյուղական հիշողությունները քաղաքի կենտրոնում վերարտադրում է:
Սփյուռքի հետ Հայաստանի կապած հույսերն այնքան մեծ են, որ երբեմն թույլ չեն տալիս սթափ գնահատել հայկական համայնքների իրական վիճակը, այն մարտահրավերները, որոնք ուղղակի սպառնում են նրանց գոյությանը, մասնավորապես` Մերձավոր Արևելքում:
Քաղաքական ոլորտում դրեսկոդի հետ կապված կան սահմանափակումներ: Բնականաբար, ակտուալ է դասական հագուստը: Մեր երկրում, հատկապես` տղամարդկանց շրջանում, առաջին խնդիրը ոչ թե հագուստն է, այլ՝ առողջ ապրելակերպի բացակայությունը, մարմնի ոչ սպորտային, սխալ կառուցվածքը:
Կա մի սերունդ, որը գիտակցում է այն համոզմունքը, որ Հայաստանը զուտ ծնվելու վայր է: Լուրջ արվեստային համակարգի մեջ տեսակավորվելու, ընթերցվելու համար այստեղ հնարավորություն չկա: Եթե մի տեղ չկա առաջնություն, ապա մարդն ուղղակի այդտեղ ծնվում է, իսկ արվեստագետ դառնալ ցանկացող մարդը պիտի դուրս գա Հայաստանից` պրոֆեսիոնալ, մասնագիտական կյանքով ապրելու համար:
Եղան նաև ուժեր, որոնք պահը բաց չթողեցին ինքնահաստատվելու կամ զարթոնքի շարժումն արատավորելու համար։ Ինչևէ, կուզենայի, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք ու խոհեմություն ունենար երկիրը տանելու բարեփոխման այնպիսի ընթացքով, որ բացառեր անհանգիստ փողոցն ու ներքին ու արտաքին կայունության վտանգները։
Շուկան ամենամեծ ցուցանիշն է, շատ չինովնիկներ վախենում են այդ ցուցանիշից: Իհարկե, ճիշտ եք, համաձայն եմ ձեզ հետ: Ժամանակը ցույց կտա, բայց իմ խորին համոզմամբ` սոխի գներն այս տարի կնվազեն: Մեր ուսումնասիրություններով` սոխի ցանքատարածություններն անցյալ տարվա համեմատ կտրուկ աճել են:
Պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահին շատ հանգիստ և պարզ բացատրի, թե ինչ է ուզում, որովհետև այն, ինչ այսօր է նա պահանջում, անհնար է. պաշտոններ է ուզում, որոնք միայն նախագահի իրավասության շրջանակում են: Պետք է այնպիսի հարցեր առաջ քաշվեն, որոնք իրատեսական են:
Հայաստանի մարզերում գալերեաներ ստեղծելը նաև տուրիզմի զարգացման լավագույն մոդելը կլինի, որտեղ գյուղը նույնպես կիրացվի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքում:
Ասում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը
«Կարմիր գիծն, օրինակ, այս ներհասարակական լարվածությունը որևէ ձևով բախումնային իրավիճակի չհասցնելն է: Բարեբախտաբար, այս հանգրվանին երևում է, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության պայքարը քաղաքակիրթ հարթության վրա պահելու և բևեռացած մթնոլորտից հեռու պահելու միտումներն ակներև են այս դեպքում»,- ասում է Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
Այո, ինձ ծեծել են, երկու անգամ փակել են։ Բաբկեն Արարքցյանը հումորի զգացում չուներ, ամեն ինչ իրեն վիրավորական էր թվում, իսկ օրինակ` Վանո Սիրադեղյանը երգիծանկարներից չէր նեղանում, Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծաղրանկարներն ընդհանրապես չէր նայում, Ռոբերտ Քոչարյանն էլ չէր սիրում, երբ ես ավանակ էի նկարում։
Հիմա քաղաքական տարբեր որակումներից փորձում եմ ձեռնպահ մնալ, որովհետև ինձ համար՝ որպես քաղաքացու, ցավալի է յուրաքանչյուրի ցավը, անհարմարությունը, հացադուլը, բողոքը, թուլությունը, կորուստը, կուրությունը և այլն: Ցավ է ամեն անդամի՝ ընդհանուրից անջատ լինելը:
Ակադեմիայում բոլոր ուղղություններին նայեցին հավասար տեսանկյունից, իսկ բոլորին հավասար պայմաններում մաթեմատիկան չդիմացավ, քանի որ մաթեմատիկոսները շատ հեշտ են դրսում աշխատանք գտնում: Հատկապես լավ մաթեմատիկոսների պահանջարկը մեծ է: