Ամուսնուս տարիքի առավելություններն ամեն օր եմ վայելում: Շնորհիվ այդ տարիքային տարբերության նաև` նա ավելի փորձառու է բոլոր առումներով: Քանի որ Վահան Արծրունին առաջին մասնագիտությամբ բժիշկ է, նա պարզապես ինձ համար նեցուկ է և հենարան` սկսած այն պահից, որ ներկա է եղել մեր երեխաների լույս աշխարհ գալու ողջ ընթացքին, և կյանքի մնացյալ ոլորտներում: Նրա համար չափազանց կարևոր իրադարձություն էր մեր երկու երեխաների ծնունդը, որպեսզի նա թույլ տար, որ ձագուկներն առաջինը ոչ թե իրեն, այլ անծանոթ դեմքերի հանդիպեին:
Մեր ինչի՞ն է պետք հենց այս պահին փչացնել մեր հարաբերությունները լեհերի հետ` իմանալով, թե լեհերն ինչքան բացասական են վերաբերվում Միկոյանի կերպարին՝ կապված Կատինի սպայական կազմի ոչնչացման հրամանի հետ, որի ստորագրողն է եղել: Ուրիշ խնդիր մենք չունե՞նք, այս պահին հայ-լեհական հարաբերությունը փչացնելու խիստ կարի՞ք կար: Չգիտեմ՝ ինչո՞ւ են ուզում դնել:
Մենք չունենք բավարար քանակությամբ որակյալ աշխատուժ, մեր իշխանություններն օլիգարխական են, մենաշնորհը շատ ուժեղ է, մեր տնտեսական ու քաղաքական իրավիճակը շատ ընկճող է, շուկան շատ փոքր է և աղքատ, երկիրը պարփակված է, և այլն:
Որոշ օլիգարխներ արդեն մուտք են գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Կարող եք ինքներդ դիտարկել` այն կազմակերպությունները, որ պետական գնումների ոլորտում շահում են կառավարական մրցույթները, նայեք, թե ովքեր են դրանց տերերը, և կհասկանաք, որ, եթե դուք կապ չունեք իշխանության հետ, դուք չեք կարող մրցույթներ շահել Հայաստանում: Բայց դեռ ժամանակ ունենք, օլիգարխները դեռ շատ չեն տարածվել: Գլոբալ առումով` օլիգարխներն այս ոլորտում այնքան էլ մեծ խնդիր չեն ընկերությունների զարգացման համար: Նրանք ոլորտը չեն փչացնի, ուրիշ բիզնեսներում կարող են, ՏՏ-ում` ոչ:
Իհարկե, մարդ իրեն միշտ բավարարված է զգում, երբ կարողանում է ինչ-որ մեկին օգնության ձեռք մեկնել: Աստվածավախ մարդիկ կարծում են, որ այն, ինչ ունեն, ի վերուստ է տրվում, և պետք է ինչ-որ մաս վերադարձնել` հոգու հանգստության համար: Սփյուռքի մեր հայրենակիցները նաև հնարավորություն են ունենում՝ հարկերի այն մասը, որն իրենք, այսպես թե այնպես, պետք է տան պետությանը, բարեգործություն անել իրենց ցանկությամբ:
Պարզվում է` հավն ունի ստաբիլիզացիայի որոշակի մեխանիզմ, հավի մարմինն ինչպես էլ շարժես, նա գլուխը շատ կայուն է պահում: Եթե հավի գլխին տեսախցիկ ենք դնում, հանգիստ կարելի է մարել խոտորումները. ինքը մարմինը կշարժի, իսկ գլուխն անշարժ կմնա: Մեկ այլ օրինակ, եթե փուչիկը մի թեթև ջրով լցնենք, այն մոմի վրա չի պայթի: Կամ, ի՞նչ եք կարծում` վակուումում հեռախոսը կզանգի՞, թե՞ ոչ: Այս փորձի հիման վրա կարող ենք բացատրել, թե ինչ սկզբունքով է առաջանում ձայնը, և այլն:
Հայաստանում ավելի շատ շեֆեր կան, քան բանվորներ: Իսկ երկրին արտադրանք տվողը հենց բանվորներն են: Ես անհատ ձեռներեց եմ, ունեմ բանվոր, նրա աշխատավարձն առանձին եմ վճարում, բժշկական ապահովագրությունն՝ առանձին, իսկ այստեղ բանվորն իր աշխատավարձից է վճարում ամեն ինչի համար: Մեր ազգի համար ամենասարսափելի բանն է կաշառքը: Եթե մարդը հիմար է, ինչպե՞ս կարելի է փողով պաշտոն տալ:
Հնարավոր չէ աղքատության մեջ ապրել, ամեն օր առնչվել անարդարության հետ և շարունակել լինել երջանիկ: Այնպիսի մի դաշտ է ստեղծված Հայաստանում, որը բացառում է երջանկության հանգամանքը: Մենք ունենք մի երկիր, որտեղ ապրում են տառապող և դժբախտ մարդիկ:
Ի տարբերություն մեզ, համազգային հարցերի լուծման խնդրում ադրբեջանական հաջողության գրավականը պայմանավորված է համընդհանուր գործունեությամբ` առանց հաշվի առնելու կուսակցական, կլանային և թիմային պատկանելությունները:
Արդարադատության անձեռնմխելիությամբ օժտված անձանց մի խումբ կա. դրանք այն անձինք են, ովքեր յուրացրել են ժողովրդին պատկանող իշխանությունը` և նաև այն անձինք են, ովքեր սերտ կապեր ունեն այդ յուրացրած խմբավորման հետ:
Լրագրողներն ունեն մի կարևոր պարտականություն` մատուցել ճշմարտությունը և քարոզչություն չանել կամ էլ շահ հետապնդող պատմություններ չներկայացնել: Երբ այս սահմանները խախտվում են, մեդիան սկսում է վտանգավոր դեր կատարել: Եվ մարդկանց իրազեկելու փոխարեն՝ այն կարող է տանել արմատական հայացքների ու ծայրահեղականության:
«Այլընտրանքն այն է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեր խնդիրները մենք լուծենք, որպեսզի մյուսներն ամեն անգամ մեր գլխին չկախեն այդ հարցերը և չպարտադրեն ինչ-որ վերաբերմունք ու քաղաքականություն: Սա է այլընտրանքը: Անկախությունն այն չէ, որ անում ես այն, ինչ ուզում ես: Անկախությունն այն է, որ եթե ստիպված ես «ոչ» ասել ինչ-որ մեկին, ապա պետք է ստեղծես իրավիճակ, որը քեզ անկյուն չտանի, ատրճանակը դեմ չտա ճակատիդ»,- ասում է Ժիրայր Լիպարիտյանը:
Եթե կենսաթոշակներին հատկացումները պետության կողմից համալրվում են, և դա կառավարվում է շատ վստահելի օպերատորի կողմից, դա վատ գաղափար չէ: Մեզ մոտ` Գերմանիայում, հարյուրավոր մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր կան: Քաղաքացիներն իրենց ցանկությամբ ընտրում են դրանցից մեկը, պետությունն էլ իր կողմից է տոկոսներ վճարում:
Հասարակությունը սկսում է կուսակցությունների հանդեպ շատ ավելի ճիշտ մոտեցում ունենալ, սկսում է գնահատել ինքն իրեն, մաքրվել ինքն իր մեջ, տեր կանգնել իր իրավունքներին: Սա շատ կարևոր բան է: Գուցե սա դժվար է ընթանում, գուցե փորձում են և շեղել, գուցե սա մինչև վերջ ճիշտ չի ընկալվում, բայց ինքը` պրոցեսն, ընթանում է, և գնալով ավելի ու ավելի լայն խավեր կներգրավվեն սրա մեջ:
Եթե ես հիմա սկսեմ գողականների մասին գրքեր հրատարակել ու նույն ձևով վաճառել, ապա ես կունենամ 25-30 հազար տպաքանակով գրքերի վաճառք: Պարզապես հարցն այն է, թե ի՞նչ ուղերձ ես ուզում հղել քո հասարակությանը, ի՞նչ ես ուզում ասել: Այսօր մեր նպատակն է` Հայաստանում ստեղծել գրականության այնպիսի մակարդակ, որն ունակ է ծնել Նոբելյան մրցանակակիր:
Ինձ համար դերասանը և առհասարակ արվեստի մարդն ապրելակերպ է: Իմ բեմական դադարը պայմանավորված է նաև նրանով, որ ես չափից լուրջ եմ մոտենում իմ մասնագիտությանը և չեմ ուզում կիսատ լինել` թեկուզ ինքս ինձ համար: Բնականաբար, լավ առաջարկից չեմ հրաժարվի: Շատ կուզենայի մարմնավորել մի հետաքրքիր կերպար գեղարվեստական ֆիլմում:
Մենք դեմ ենք սահմանին որևէ լարմանը: Երբեմն շատ դժվար է լինում պարզելը, թե ինչպես է միջադեպը սկսվել, որովհետև հստակ զեկուցվող տեղեկություն չկա: Մենք պետք է հիմնվենք կողմերի հաշվետվությունների վրա: Նրանք, իհարկե, ԵԱՀԿ-ին պարբերաբար ուղարկում են զեկույցներ, բայց հաճախ շատ դժվար է հասկանալ, թե ինչպես է միջադեպը սկսվել:
Իմ սերունդն անգամ մեկ գործով որևէ տեղ ներկայացված չէ, այս շերտը կորում է, և մի քանի տարի անց նույնիսկ զրույց, խոսելու նյութ չի լինի մեջտեղում. ինչի՞ հիման վրա պիտի խոսեն… Պետությունն այն ժամանակ առաջադեմ նկարիչներից գնում և արխիվացնում էր ոչ աբստրահարված, մոդեռնիստական, բայց գոնե ֆիգուրատիվ, պահպանողական գործեր, մեր դեպքում՝ դա էլ չկա, հեղինակին մոտենալու բանալի չկա:
Հայերիս համար որբության թեման առանձնահատուկ է` մեր ժողովրդի գոյության ընթացքում անվերջ պատերազմները, Ցեղասպանությունը, 88-ի երկրաշարժը, սոցիալական տգետ քաղաքականությունը ստիպել են բոլոր դարերում ունենալ որբերին խնամող հաստատություններ:
«Ինչի՞ եք եկել», կամ՝ «հո դուք չե՞ք գժվել՝ եկել եք Հայաստան», և այլ նմանատիպ արտահայտությունները շատ քանդող են, ավերող, քանի որ մարդ երբ տեղափոխվում է, նրա համար իրականում ամենադժվարն այդ որոշումը կայացնելն է, և, եթե իրենք տեղափոխվում են Հայաստան, ապա դա նրանց համար շատ լուրջ է ու ասես վերջնական որոշում է: Մինչդեռ նման արտահայտությունները քանդում են ամեն ինչ:
Այն մտահոգությունները, որ ունեն փաստաբանները, հատկապես` կապված մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման հետ, կիսում եմ, որովհետև դա լրացնում, հիմնավորում է իմ մտավախությունը՝ այն ցավալի փաստը, որ նախաքննությունն ինքը նույնպես արդարադատություն է իրականացնում այն դեպքում, որ համաձայն Սահմանադրության և օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները:
Աստված ճշմարտություն է, ներդաշնակություն, որին մարդը ձգտում է, որին, սակայն, երբեք չի հասնում: Առավել ևս, որ երկրի վրա, դա արդեն իմ անձնական տեսակետն է, սատանան, չարն ավելի ուժեղ է:
Մարդիկ, ովքեր չեն ըմբոստանում կատարվածի դեմ, երևի այդ երաժշտության տակ պարել են և հիմա չեն համարում, որ դա վատ բան է: Կներեք, բայց չի կարելի լինել տաքի և սառի մեջտեղում, «մեջտեղում» լինելը վիճակ չէ` խաբեություն է, ինքնակործանում է, պիտի լինես կամ տաք, կամ սառը: Ինչի՞ց ենք վախենում, ի՞նչ ունենք կորցնելու:
Կարծում եմ՝ ՏՏ ոլորտում հաջողակ լինելու համար, առաջին հերթին, պետք է հաջողակ լինել գլոբալ մակարդակում, ոչ միայն հայաստանյան տեղական շուկայում: Այսինքն` դուք պետք է գլոբալ մտածեք: Երիտասարդների համար շատ կարևոր է բիզնես գործունեություն ծավալել ոչ միայն Հայաստանում, այլև` Հայաստանից դուրս, սակայն այդ ամենի համար նրանք պետք է ունենան անգլերեն լեզվի լավ խոսակցական և հասկանալու հմտություններ:
Առաջ էլ էին մարդիկ Հայաստանից հեռանում: Դա բոլորին է հայտնի: Պատմականորեն այդպես է դասավորվել: Ես այն կարծիքին եմ (և շատերը նեղանում են ինձնից այդ կարծիքի համար), որ հայերը գաղթական, թափառական ազգ են: Եվ հեռանում են ոչ միայն նրանք, ովքեր աղքատ են: Այդ ի՞նչ չկա Հայաստանում, ինչո՞ւ են ձգտում հեռանալ երկրից, առաջ չէի հասկանում:
Երևի միայն Շանթն էր գործողության մեջ անկեղծ, որը հասարակական գիտակցության մեջ ինչ-որ բան փոխեց: Ամեն տեղ էլ գեղագիտություն, արվեստ կա, այդ թվում՝ Շանթի հեղափոխության մեջ, որտեղ արվեստ և՛ կա, և՛ չկա: Ուրիշ իրականության մեջ, օրինակ՝ հեքիաթի, ամեն ինչ հնարավոր է, հեքիաթն արդեն արվեստ է: Շանթն էլ հեքիաթի նման է, պրագմատիկ քաղաքական գործիչ չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը երկու տարի 200.000-300.000 ժողովուրդ պտտեցրեց, պտտեցրեց ու հանգիստ գնաց տուն:
ԱՄՆ-ը ու Սովետը նույն բանն են, պարզապես Սովետն ինչ կար, դա էր, չէր թաքցնում, չոր, ցամաք կայսրություն էր, ԱՄՆ-ը նույն Սովետն է, բայց փայլեցրած, սիրունացրած, որ աշխարհը հիանա ու ձգտի դեպի այդ երկիր: Սովետն ու ԱՄՆ-ը նույն սիստեմն են: ԱՄՆ-ի ազատության մասին պատկերացումը հեղհեղուկ է:
Ի՞նչ անեինք, դրսի՞ց բերեինք, թեև Լ.Մելքումյանը դրսի մասնագետներին էլ չի հավանում: Ի դեպ, Լ.Մելքումյանին ասվել էր, որ, եթե իրեն համախոհ որևէ մեկը կա, ով ևս դեմ է աշխատանքին, կարող է իր հետ ներկա գտնվել աշխատանքի քննարկմանը:
Ա՛յ, հենց նման մարդիկ, ովքեր զարտուղի ճանապարհներով պաշտպանում են, վաղը չէ մյուս օրը պաշտոններ են ստանալու և ուրիշների հետ ևս կատարելու են այն, ինչ ճանապարհով իրենք են անցել…
Հայ մարդն այսօր նկար նայելու շատ մեծ պահանջ ունի, բայց տրամադրություն և ժամանակ չունի: Կենցաղն այսօր խեղդում է անգամ արվեստով հետաքրքրված մարդկանց, որոնց մեջ կան շատ բժիշկներ, ուսուցիչներ, գիտության ոլորտի աշխատողներ: