Եվրասիական տնտեսական միության շրջանակում մոտ ժամանակներս ռոումինգի գները կնվազեցվեն 7 անգամ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը, հայտնում է TASS-ը:
Այսօրվա դրությամբ՝ ԵՄ-ն արդեն ակտիվ բանակցություններ է սկսել ծրագրի վերանայման և այն ներկայիս իրավիճակին ադապտացնելու ուղղությամբ: Կան բանակցություններ նաև ծրագրի մասնակիցների հետ: Ի դեպ, ԵՏՄ անդամակցության հարցը այդքան էլ կրիտիկական հարց չէ: Չէ՞ որ նույն Հայաստանը վերսկսել է բանակցությունները նորացված Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ:
ԵՄ-ի կողմից Թուրքիայի համար այցագրային ռեժիմի ազատականացման բանակցություններում գրանցվել է առաջընթաց։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն
Լեհաստանի դատարանը հրաժարվել է թույլտվություն տրամադրել հայտնի ռեժիսոր ռեժիսոր Ռոման Պոլանսկուն ԱՄՆ արտահանձնելու թույլտվություն, հայտնում է TVN24 հեռուստաալիքը:
Հունաստանից Ռուսաստան է վերադարձել «ռուսական մաֆիայի» ղեկավարներից մեկը՝ «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին, ով ավելի շատ հայտնի է որպես Լաշա Ռուսթավսկի։
Հոկտեմբերի 28-ին OXI DAY հիմնադրամն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին շնորհել է Battle of Crete Award մրցանակը՝ հանուն ազատության ու ժողովրդավարության մղած համառ պայքարի համար, տեղեկացնում է contact.az-ը:
2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը խստացնում է մաքսային պահպանությունն ու տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինայի դեմ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նվազագույնը 40 մարդ է զոհվել Սիրիայի կառավարական ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով, որն ուղղված է եղել Դամասկոսի մերձակայքում գտնվող ապստամբների դիրքերին, հայտնում են Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնից:
ԿՀՎ նախկին աշխատակից, ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների ավագ քննիչ Ջոն Կիրիակուն հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները նավթի անօրինական արտահանման մեծ մասն իրականացնում են Իրաքի Քրդստանի ու Թուրքիայի տարածքով, ինչին նպաստում են տեղի կոռումպացված իշխանությունները, հայտնում է Sputnik գործակալությունը:
Այս տարվա միջոցառումը հատուկ է. Արքայազն Չարլզի հետ պայմանավորվածության համաձայն՝ երեկոյի ընթացքում հանգանակված ողջ գումարն օգտագործվելու է սիրիացի փախստականներին աջակցելու համար: Մասնավորապես, Երևանի կենտրոնում կհիմնվի մշակութային կենտրոն՝ Հայաստանում ապաստանած սիրահայերի համար:
Հորդանանի ու Լիբանանի ճամբարներից երկու օր առաջ Եվրոպա է ուղևորվել 300 հազար փախստական, հայտարարել էՀունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ տված մամլո ասուլիսի ժամանակ:
Գերմանիայում «Ազգի» թղթակից Անահիտ Հովեսփյանը, հղում անելով գերմանական լրատվամիջոցներում տպագրված լուրերին, գրում է, որ ուրբաթ` հոկտեմբերի 23-ի գիշերը Բեռլինի S-Bahn-ի Քյոփենիկ կայարանի մերձակայքում ռասսիստական արտահայտություններով վիրավորել, այնուհետ մարմնական վնասվածք պատճառելով ծեծի են ենթարկել 29-ամյա հայ մի երիտասարդի:
Գերմանացի նախկին ռեփերը, ով մասնակցել էր ԴԱԻՇ-ի համար նկարահանված գաղափարախոսական տեսանյութում ու զբաղվում էր զինյալների շարքերը օտարերկրացիների համալրմամբ, սպանվել է Սիրիայում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պենտագոյի պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սմիթին:
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ գերատեսչությունը Ուկրաինայից պաշտոնական հայտարարություն է ստացել այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ունի ուկրաինական անձնագիր, ու ներկայում սկսվում է նրան քաղաքացիությունից զրկելու գործընթացը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Եվրամիությունը կարող է փլուզվել միգրացիոն ճգնաժամի պատճառով, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իտալական Il Sole 24 Ore պարբերականին տված հարցազրույցում:
Էգեյան ծովում երկու նավակի շրջվելու հետևանքով, որոնցում գտնվել են ներգաղթյալներ, զոհվել է ավելի քան 20 մարդ:
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վառելիքա-էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության ու էկոլոգիական անվտանգության հարցերով ՌԴ նախագահին կից հանձնաժողովի նիստում անթույլատրելի է համարել Ռուսաստանում օտարերկրյա արժույթի կիրառումը վառելիքաէներգետիկ ոլորտի գործարքների իրականացման ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսն ինքնաթիռում փրկել է 17-ամյա ֆրանսուհու կյանքը, երբ իրեն ուղեկցող անձանց հետ ուղևորվում էր Փարիզ պաշտոնական այցով, հայտնում է El Pais թերթը:
ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները բելառուսական ընկերությունների դեմ՝ դրանք կասեցվել են կես տարով: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։
Նրանցից մեկի մոտ զենք հիշեցնող առարկա է: Տղամարդիկ անցնում են տեսահսկման սարքերի մոտով, ապա 6 րոպե անց նորից հայտնվում տեսահսկման սարքերի օբյեկտիվում՝ արդեն վազելով: Հանցագործության կատարման համար նրանց հարկավոր է եղել մոտ 5 րոպե:
Վիեննայում, մինչ այդ, շարունակվում են միջազգային բանակցությունները, որտեղ քննարկվում է Սիրիայի ապագան, Ռուսաստանի գործողություններն այդ երկրում, ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարցն ու Ասադի ռեժիմի ճակատագիրը:
ԱՄՆ Նևադա նահանգի իշխանությունները հրաման են արձակել ձերբակալել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի որդուն: Դատախազությունը Թոմ Ֆաբիուսին մեղադրում է խարդախության ու գողության մեջ, գրում է Le Figaro-ն:
Իրաքի իշխանությունները կարողացել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից հետ խլել երկրի գրեթե բոլոր խոշորագույն հանքավայրերը, սակայն ԴԱԻՇ-ի եկամուտներն ավելի վաղ թալանված նավթի հաշվին հաշվարկվում է միլիարդավոր դոլարներով:
«Եվրոպական միությունը մոտ ապագայում կենտրոնացած կլինի իր խնդիրների վրա, սակայն չի անտեսի Արևելյան գործընկերությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացման համար գրանցվել է 66 դիտորդ:
Եվրախորհրդարանը Ստրասբուրգի նիստում բանաձև է ընդունել, որը կոչ է անում Եվրամիության երկրներին դադարեցնել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ «քաղաքական» հետապնդումները, հայտնում է RIA Novosti-ն:
Բաքվում շարունակում են փակվել թանկարժեք հագուստի խանութները, սրճարանները, գեղեցկության սրահները, հայտնում է haqqin.az-ը: