Բաժիններ՝

ԴԱԻՇ-ից հետ են խլվել գրեթե բոլոր նավթային հանքավայրերը. Իրաքի իշխանություններ

Իրաքի իշխանությունները կարողացել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից հետ խլել երկրի գրեթե բոլոր խոշորագույն հանքավայրերը, սակայն ԴԱԻՇ-ի եկամուտներն ավելի վաղ թալանված նավթի հաշվին հաշվարկվում է միլիարդավոր դոլարներով:

Այս մասին հայտնում է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասսեմ Ջիհադը:

«Բանակն ու անվտանգության ուժերը կարողացել են ԴԱԻՇ-ին դուրս մղել Սալահ էդ-Դինից: Ներկայում ահաբեկչական խմբավորումները վերահսկում են միայն Նայնավա նահանգի հանքավայրերի փոքր մասը»,- ասել է Sputnik գործակալությանը տված հարցազրույցում:

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ անձամբ ԴԱԻՇ-ը «ի վիճակի չէ աշխատեցնել Նայնավա նահանգի հանքավայրը, քանի որ դա պահանջում է տեխնիկական փորձ»:

Միևնույն ժամանակ, Ջիհադը խոստովանել է, որ ավելի վաղ ԴԱԻՇ-ը կարողացել է գրավել նավթի մեծ պաշարներ: «Մենք չենք կարող հստակ թիվ ասել, քանի որ գողությունը եղել է քաոսային, սակայն խոսքը միլիարդավոր դոլարների մասին է»,- կարծում է նա:

Նա հավելել է, որ Իրաքի նավթային արդյունաբերությունը կորցրել է միլիարդավոր դոլարներ:

«ԴԱԻՇ-ն ավերել է իրաքյան նավթային ձեռնարկություններն ու գազատարները: Նավթի արտահանումը հյուսիսային ուղղությամբ կասեցվել է գազատարի ավերումից հետո, որն անցնում էր թուրքական Ջեյհան նավահանգստով: Դրանից վնասները կազմում են միլիարդավոր դոլարներ: Արդեն ավելի քան երկու տարի Իրաքը ամեն օր կորցնում է 300-400 հազար բարել նավթ»,- հայտնել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս