
Եվրախորհրարդարնը կոչ է արել ԵՄ երկրներին դադարեցնել Սնոուդենի հետապնդումը

Եվրախորհրդարանը Ստրասբուրգի նիստում բանաձև է ընդունել, որը կոչ է անում Եվրամիության երկրներին դադարեցնել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ «քաղաքական» հետապնդումները, հայտնում է RIA Novosti-ն:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ խորհրդարանի անդամները պահանջել են Եվրամիությունից «հրաժարվել Սնոուդենի հետապնդումներից, նրան տրամադրել պաշտպանություն, համապատասխանաբար, կանխարգելել նրա արտահանձնումը կամ երրորդ կողմին վերադարձը՝ որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպան»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հետապնդվում է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսման տվյալների հրապարակման համար: