
ԱՄՆ-ը մտադիր է կալանավորել Ֆրանսիայի արտգործնախարարի խաղամոլ որդուն

ԱՄՆ Նևադա նահանգի իշխանությունները հրաման են արձակել ձերբակալել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի որդուն: Դատախազությունը Թոմ Ֆաբիուսին մեղադրում է խարդախության ու գողության մեջ, գրում է Le Figaro-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ դիվանագետի որդին 2012 թվականի մայիսին Լաս Վեգասի խաղատանը պարտվել է 3,4 մլն դոլար՝ դրանք մարելով անապահով չեքերով:
Տղան պարտվել է իր հոր՝ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար դառնալու հաջորդ օրը:
Թոմ Ֆաբիուսի նկատմամբ քրեական գործը հարուցվել է դեպքից 1 տարր անց: Դատախազության որոշմանը նախորդել է վճարումների ստուգման երկարատև ստուգումը:
Կրտսեր Ֆաբիուսին դատարանն արգելել է խաղալ Ֆրանսիայի խաղատներում, նշում է թերթը: Դիվանագետի որդին հաճախ է այցելում Մոնակոյի, ԱՄՆ-ի ու Կիպրոսի խաղային հաստատությունները:
Օրինակ՝ 1 տարում՝ 2011թ. ապրիլից մինչև 2012թ. ապրիլը, Թոմ Ֆաբիուսը միջերկրածովյան կղզում պարտվել է 15 մլն եվրո, շահել՝ 13 մլն եվրո համապատասխանաբար: