Ուկրաինան Թրամփի ներկայացուցիչների և եվրոպացի պաշտոնյաների հետ մշակել է պատերազմի ավարտի նոր ծրագիր
Ուկրաինան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների և եվրոպացի պաշտոնյաների հետ համատեղ մշակել է ռազմական հակամարտության ավարտի հերթական ծրագիրը, գրում է The Times-ը։
Ծրագրի առաջարկների թվում են հրադադարի հաստատումը, ռուսական և ուկրաինական զորքերի՝ շփման գծից փոխադարձ հեռացումը և բուֆերային գոտու ստեղծումը։
Ուկրաինական ծրագրի առաջմղմանը կարող են միանալ նաև Վատիկանի ներկայացուցիչները։ Արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը ժամանել է Ռուսաստան, և, ինչպես ակնկալվում է, օգոստոսի 25-ին՝ երեքշաբթի, տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ենթադրվում է, որ Վատիկանի դիվանագիտական ծառայության ղեկավարը կարող է Ռուսաստանի արտգործնախարարին փոխանցել Կիևի իշխանությունների առաջարկը։

