
Բաքվում զանգվածաբար փակվում են խանութները, սրճարանները, գեղեցկության սրահները

Բաքվում շարունակում են փակվել թանկարժեք հագուստի խանութները, սրճարանները, գեղեցկության սրահները, հայտնում է haqqin.az-ը:
Կայքը նշում է, որ Բաքվի կենտրոնական փողոցների բազմաթիվ բուտիկների վրա կախված են խանութների փակման կամ տարածքը վարձով հանձնելու մասին ցուցանակներ:
Հաղորդվում է, որ նույնն է վիճակը նաև Բաքվի այլ շրջաններում, որտեղ իրենց գործունեությունն են դադարեցրել բազմաթիվ օբյեկտներ:
Խանութների աշխատակիցների խոսքով՝ դրանք փակվում են, քանի որ այլևս հաճախորդներ չունեն կամ տարածքի վարձակալության վարձն է շատ բարձր:
Շատերը ստեղծված վիճակը համարում են մանաթի փետրվարյան դեվալվացիայի հետևանք: