Բաժիններ՝

Եվրոպա է ուղևորվում փախստականների նոր՝ 300 հազարանոց ալիք. Հունաստանի ԱԳՆ

Հորդանանի ու Լիբանանի ճամբարներից երկու օր առաջ Եվրոպա է ուղևորվել 300 հազար փախստական, հայտարարել էՀունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ տված մամլո ասուլիսի ժամանակ:

Փախստականների թեման եղել է բանակցություններում արծարծված առանցքային խնդիրներից մեկը, հայտնում է RIA Novosti-ն:

«Ես ունեմ տեղեկություն, որ մի քանի օր առաջ մոտ 300 հազար փախստական է ուղևորվել Հորդանանի ու Լիբանանի ճամբարներից: Թիվը կարող է ճշգրիտ չլինել, սակայն տեղեկությունը հաստատված է:

30Նրանք վաճառում են Թուրքիայում իրենց բոլոր իրերը երկարատև ճանապարհորդություն իրականացնելու համար: Ինչո՞ւ միանգամից, անսպասելիորեն, այդ մարդիկ փախատականների ճամբարներից, որտեց նրանց թիվը 3 մլն է, որոշեցին ու հեռացան: Դա հարց է»,- ասել է Կոտզիասը:

Նրա խոսքով՝ մարդիկ սկսել են հեռանալ ճամբարներից, քանի որ ամսական 150 դոլարի փոխարեն, որ ընտանիքն ստանում էր իրերի կամ գումարի տեսքով, հիմա ստանում է օրական 13 դոլար, ինչը կազմում է օրական 34 ցենտ:

Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ի Հորդանանի ու Լիբանանի գրասնենյակների ֆինանսական գործակալություններում ճգնաժամն է հարուցել փախստականների նոր հոսք:

«Ու հիմա, փոխարեն ռեսուրսներ որոնելու, որպեսզի նրանց առաջարկենք այն, ինչ նրանց հարկավոր է Եվրոպայում, մենք պետք է գումար հավաքենք, որ նրանց համար ապահովենք ապրելու համապատասխան պայմաններ իրենց տների մոտ»,- ասել է Կոտզիասը:
Նրա խոսքով՝ հեռանում են բոլորը՝ երեխաները մայրերի հետ, կանայք, որոնք պատրաստվում են ծննդաբերել:

«Առաջին խնդիրը Սիրիայի պատերազմն է: Սիրիայի ժողովուրդը շատ հպարտ ժողովուրդ է ու երբեք չի մտածել, որքան ես գիտեմ պատմությունը, տեղափոխվել Եվրոպա: Սիրիացիներն այն մարդկանցից չեն, որ ներգաղթում են Եվրոպա: Եթե մենք նրանց ապահովենք ապրելու համար համապատասխան միջոցներով, ավելի քիչ փախստականներ կունենայինք մեզ մոտ»,- հայտարարել է հույն նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս