ԱՄՆ-ը Սիրիայում ոչնչացրել է գերմանացի հայտնի ջիհադիստ ռեփերի
Գերմանացի նախկին ռեփերը, ով մասնակցել էր ԴԱԻՇ-ի համար նկարահանված գաղափարախոսական տեսանյութում ու զբաղվում էր զինյալների շարքերը օտարերկրացիների համալրմամբ, սպանվել է Սիրիայում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պենտագոյի պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սմիթին:
«Ես կարող եմ հաստատել, որ Դենիս Կուսպերտը սպանվել է հոկտեմբերի 16-ին Ռաքքա քաղաքի մերձակայքում»,- հայտարարել է Սմիթը՝ նշելով, որ գերմանացի ջիհադիստը չի եղել ամերիկացի զինվորականների սկզբնական թիրախը:
Բեռլինում ծնված Դենիս Կուսպերտը հայտնի ռեփեր էր, ով հանդես է եկել Deso Dogg կեղծանունով: Սակայն ժամանակի հետ նա սկսեց հարել արմատական իսլամիստներին ու 2012-ին միացավ ԴԱԻՇ-ին:
2014թ. քարոզչական տեսանյութերից մեկում Կուսպերտը ցուցադրել էր կտրված գլուխ, որը, նրա խոսքով, պատկանել է ԴԱԻՇ-ի դեմ դուրս եկած մի մարդու: Այս տարվա փետրվարին ԱՄՆ իշխանությունները նրա անունը ներառել էին միջազգային ահաբեկիչների ցուցակում: