Եվրահանձնաժողովը հայտնել է Թուրքիայի համար այցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու բանակցություններում գրանցված առաջընթացի մասին

ԵՄ-ի կողմից Թուրքիայի համար այցագրային ռեժիմի ազատականացման բանակցություններում գրանցվել է առաջընթաց։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։

«Բանակցություններն առաջընթաց են ապրում»,- հայտարարել է նա լրագրողներին՝ մանրամասներ չներկայացնելով:
Վերջինս նաև հայտնել է, թե Եվրահանձնաժողովն այդ ուղղությամբ «ջանքեր է գործադրում»:

Բերտոյի խոսքով՝ Թուրքիայում բանակցությունները շարունակելու համար շուտով այնտեղ է ժամանելու Եվրոպական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Տիմերմանսը։

Եվրամիությունը Թուրքիայի հետ համաձայնեցնում է գործողությունների ընդհանուր ծրագիր, որը ենթադրում է ԵՄ-ի կողմից 3 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն, ԵՄ-ի կողմից Թուրքիայի անդամակցության բանակցությունների ակտիվացում և այցագրերի չեղյալ հայտարարման արագացված գործընթաց։

Թուրքիան, իր կողմից, պետք է բարձրացնի երկրում փախստականների կենսամակարդակը, կանխի ԵՄ ներգաղթյալների հոսքը իր տարածքից:

Տեսանյութեր

Լրահոս