Մեծ Բրիտանիան Typhoon կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա՝ քաղաքներն ու ենթակառուցվածքները Եմենի հութի շարժման հրթիռային և անօդաչու հարձակումներից պաշտպանելու համար։ Դրա մասին, տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին, հայտնել է բրիտանական կառավարությունը, հաղորդում է BBC News-ը:
Դեմոկրատները թիրախավորել են Մասկի և DOGE-ի գործունեությունը․ POLITICO
Իտալիայում տեղի ունեցող անկարգությունները ստիպել են կառավարությանը ձեռնարկել ուժեղացված միջոցառումներ:
Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկովի և Ջարեդ Քուշների արագ հանդիպման հույս ունեն, որի ընթացքում նրանք կկարողանան Պուտինին տեղեկացնել ուկրաինացիների ու եվրոպացիների հետ ունեցած իրենց շփումների մասին, ինչպես նաև ազդակներ փոխանակել մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։
Ուկրաինան պատրաստ է քննարկել անվտանգության այլընտրանքային երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության փոխարեն, պայմանով, որ այդ երաշխիքներն ունենան հավասար իրավական ուժ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Միացյալ Նահանգները դեռևս համաձայնություն չի տվել Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի հրթիռները մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են երկրի կազմում մնալու օգտին: Նախնական արդյունքներով՝ մեկ միլիոնից ավելի ձայների հաշվարկից հետո մոտ 76 տոկոսը կողմ է Կանադայի կազմում մնալուն, ի տարբերություն 23 տոկոսի, որոնք կողմ են սկսելու մի գործընթաց, որը կարող է հանգեցնել Կանադայից նահանգի անջատմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում վերջին օրերին տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրել է երկրի ներգաղթային քաղաքականությունը՝ հայտարարելով, թե Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 19-ին՝ Սպիտակ տան մոտ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ռուսաստանը, Չինաստանի հետ համակարգմամբ, նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով Իրանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցով նավագնացությունը: Հարցը քննարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թեհրան այցի ընթացքում։ Այս մասին, իրանական աղբյուրներին հղումով, հայտնում է «Al Mayadeen»-ը։
Ֆրանսիայում ձերբակալվել է բողոքի ցույցերի ժամանակ Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը․ հաղորդում է FranceInfo-ն։
Ռուսական բանակը վերահսկողության տակ էվերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը։Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչությունը։
Պենտագոնը ոչինչ չի փոխել Ուկրաինային օգնելու հարցում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Կրեմլը կարծում է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններում պետք է ներկայացնի «լեգիտիմ իշխանության ներկայացուցիչ»։ Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության վերաբերյալ հարցին։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է հավասարակշռություն գտնի հակաօդային պաշտպանության հրթիռների անհետաձգելի մատակարարումների վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքների, մյուս դաշնակիցների համանման պահանջների և սեփական բանակի կարիքների միջև։
Google Cloud-ի խափանումներն ազդել են բանկերի և այլ ոլորտների ծառայությունների վրա։ Revolut նեոբանկի օգտատերերը՝ Մեծ Բրիտանիայից մինչև Մալթա և Լատվիա, չեն կարողացել մուտք գործել հավելված և վճարել գնումների համար իրենց քարտերով. գրում է BBC-ն:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրը տարածաշրջանի համար բացառիկ, փոխակերպող իրադարձություն է։
Նորվեգիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկայում կհանդիպեն Օսլոյում:
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հոկտեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ բռնությամբ և թալանով ուղեկցվող բողոքի ցույցերի ֆոնին. հայտնում է France 24-ը։
Խորհրդային ծագմամբ ամերիկացի ներդրողը, որը կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, մտադիր է ընդլայնել իր ներդրումները Հայաստանի պղնձի արդյունաբերության ոլորտում և հույս ունի, որ տարածաշրջանն ավելի լայնորեն կբացվի տնտեսական համագործակցության համար՝ Վաշինգտոնի՝ իր տնտեսական ներկայությունն ամրապնդելու ջանքերի ֆոնին։
Աշխարհը, հավանաբար, գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարում․ հայտարարել է Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին:
Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի հետ։ Հենց այս համադրությունն օգնեց Բաքվին հաղթանակի հասնել Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմում։ Սակայն այն նաև բարդացնում է Ադրբեջանի հարաբերություններն իր երկու դաշնակիցների հետ, որոնք վերջին շրջանում խիստ թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ․ գրում է Forbes-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ «բովանդակալից զրույց» է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի:
2026 թվականի զեկույցում գնահատվում են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման տնտեսական և իրավական հետևանքները։ Փաստաթղթի հիմնական թեզն այն է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի խորացումը կարող է անհամատեղելի դառնալ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի պարտավորությունների հետ։
Հարավային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է Ուկրաինայում իր դեսպանության աշխատակիցների մի մասին հետ կանչելու մասին՝ Կիևի կողմից Սեուլին երկու հյուսիսկորեացի ռազմագերիների հանձնելու մասին տեղեկությունը բարձրաձայնելու շուրջ երկու երկրների միջև շարունակվող վեճի ֆոնին:
ԵԱՏՄ անդամ երկրները, միջազգային իրավունքին համապատասխան, կարող են որոշում կայացնել ժամանակավորապես կասեցնելու Հայաստանի մասնակցությունը Միությանը՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում։
Ի կատարումն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության՝ նշված չորս պետություններից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պատրաստել են զեկույց՝ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ» խորագրով։
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։
Եթե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցվի, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան կիսով չափ՝ հասնելով տարեկան 1,8 միլիարդ դոլարի։ Այս մասին նշվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում։
ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունները կորոշեն ուժերի հարաբերակցությունն ամերիկյան խորհրդարանում և կարող են ազդել Դոնալդ Թրամփի նախագահության վերջին երկու տարիների վրա, գրում է Reuters գործակալությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդագրության համաձայն՝ Հորմուզի նեղուցի հարավային հատվածում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից տեղադրված ականների պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել երկու նավթատար լցանավերի վրա։