Բաժիններ՝

ԵՄ-ն կարող է փլուզվել փախստականների պատճառով. Մոգերինի

Եվրամիությունը կարող է փլուզվել միգրացիոն ճգնաժամի պատճառով, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իտալական Il Sole 24 Ore պարբերականին տված հարցազրույցում:

«Ճգնաժամը, որը հարուցել է Մերձավոր արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների ներգաղթյալների մեծ ալիքը, արդեն կախված չէ նրանց քանակությունից, այլ ավելի շատ համատեղ գործիքի բացակայությունից»,- հայտարարել է նա:

«Ճգնաժամը կխորանա, եթե ԵՄ-ն լրջորեն չվերաբերի դրա լուծմանը»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ ներգաղթյալներին ԵՄ երկրներում վերաբնակեցնելու գործընթացը դժվար է կազմակերպչական տեսանկյունից, սակայն հնարավոր է ու անհրաժեշտ:

Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ ոչ մի պետություն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել ներգաղթյալների մեծ հոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031