![](/banners/BeFunky-design.jpg)
Դամասկոսի արվարձանում հրթիռային հարվածի հետևանքով 40 մարդ է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/1705425.jpg)
Նվազագույնը 40 մարդ է զոհվել Սիրիայի կառավարական ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով, որն ուղղված է եղել Դամասկոսի մերձակայքում գտնվող ապստամբների դիրքերին, հայտնում են Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնից:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ևս մոտ 100 մարդ վիրավորվել է քաղաքի Դումա արվարձանում:
Իրավապաշտպանները հայտնում են, որ քաղաքի վրա «երկիր-երկիր» տեսակի 11 հրթիռ է արձակվել, որոնցից մի քանիսն ընկել են քաղաքային շուկայի տարածքում:
Դումա քաղաքը Դամասկոսի նահանգում հանդիսանում է ապստամբների խոշորագույն հենակետը: