Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի 501 միջազգային դիտորդ
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացման համար գրանցվել է 66 դիտորդ:
Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին այսօրվա ԿԸՀ-ի նիստի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանահովը:
Նա նշել է, որ մինչ օրս ԿԸՀ-ում դիտորդության անցկացման համար գրանցվել է 2619 մարդ, իսկ շրջանային տեղամասերում գրանցվել է ավելի քան 63 հազար տեղական դիտորդ:
Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների թվին, Ադրբեջանի ԿԸՀ-ում գրանցվել է 501 միջազգային դիտորդ: Նրանք ներկայացնում են 27 երկիր ու 40 կազմակերպություն: