Բաժիններ՝

ԵՏՄ-ում ռոումինգի գները 7 անգամ կնվազեցվեն

Եվրասիական տնտեսական միության շրջանակում մոտ ժամանակներս ռոումինգի գները կնվազեցվեն 7 անգամ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը, հայտնում է TASS-ը:

2015թ. հունիսին Արտեմևը հայտարարել է, որ ռոումինգի գները Ռուսաստանի քաղաքացիների համար պետք է նվազեցվեն նվազագույնը կրկնակի:
Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավարի խոսքով՝ ռոումինգի սակագները չպետք է զգալի տարբերվեն այն սակագնից, ինչ բաժանորդը բջջային կապի համար վճարում է իր երկրում:
Ռոումինգի գնի նվազեցման հարցը քննարկվել է նաև միջազգային աշխատանքային խմբի մակարդակում, որը ձևավորվել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախաձեռնությամբ: Դրանում ընդգրկվել են Եվրասիական  տնտեսական միության ու ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական ու օտարերկրյա կապի օպերատորները պետք է որոշեն սակագնային նոր պայմանները միջազգային ռոումինգի հարցով մինչև 2016թ. մարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս