Բաժիններ՝

Լեյլա Յունուսն արժանացել է միջազգային հեղինակավոր Battle of Crete Award մրցանակին

Հոկտեմբերի 28-ին OXI DAY հիմնադրամն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին շնորհել է Battle of Crete Award մրցանակը՝ հանուն ազատության ու ժողովրդավարության մղած համառ պայքարի համար, տեղեկացնում է contact.az-ը:

«Մենք հավատում ենք, որ դուք, ինչպես Աուն Սան Սու Ջին՝ 2012 թվականի հաղթողը, արիության իսկական օրինակ եք: Դուք այդ մրցանակին եք առաջադրվել Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Կառլ Գերշմանի կողմից:

Մենք մեծ հույս ունենք, որ ողջ աշխարհի ուշադրությունը ձեր ու ձեր ամուսնու անօրինական կալանավորմանը, վերջ կդնի դրան ու դուք կկարողանաք մասնակցել ձեր պատվին հրավիրված երեկույթին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Մրցանակը հանձնվել է Արիֆ ուԼեյլա Յունուսների դստերը՝ Դինարա Յունուսին:
Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսին ձերբակալել էին 2014 թվականի հուլիսի 30-ին Բաքվում, իսկ Արիֆ Յունուսին՝ օգոստոսի 5-ին:

Նրանք ակտիվորեն զբաղվում էին իրավապաշտպան գործունեությամբ, մասնակցել են տարբեր միջազգային գիտաժողովների և սեմինարների, որոնք առնչվում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը:

Ամուսինները մեղադրվում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» ու այլ հանցանքների մեջ: Amnesty International կազմակերպությունը նրանց հայտարարել է «խղճի բանտարկյալներ»:

Oxi Day Battle of Crete Award-ը շնորհվում է կանանց իրենց արիության համար, որ նրանք ցուցաբերում են պաշտպանության, ձեռքբերումների կամ ազատության ու ժողովրդավարության ոլորտում ձեռքբերումների հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս