Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի գաղտնի նավթատարն անցնում է Թուրքիայի տարածքով. ԿՀՎ նախկին աշխատակից

ԿՀՎ նախկին աշխատակից, ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների ավագ քննիչ Ջոն Կիրիակուն հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները նավթի անօրինական արտահանման մեծ մասն իրականացնում են Իրաքի Քրդստանի ու Թուրքիայի տարածքով, ինչին նպաստում են տեղի կոռումպացված իշխանությունները, հայտնում է Sputnik գործակալությունը:

«Ես միշտ եմ ենթադրել, որ թուրքական սահմանի կողմից ինչ-որ մեկը դրա միջոցով վատ գումարներ չի վաստակում: Չափազանց շատ շահագրգիռ անձինք կան, որպեսզի դա չդադարի»,- ասելէ Կիրիակուն:

ԿՀՎ նախկին աշխատակիցն ասել է, որ նավթի ամենահարուստ պաշարները, որին ահաբեկիչները մատչում ունեն, գտնվում են Իրաքի հարավում, իսկ մատակարարումների ամենաակնհայտ երթուղին անցնում է քրդերի տարածքով:

Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի անդամ արդեն 60 տարի, սակայն Կիրիակուի խոսքով, Անկարայի կառավարությունը անուժ է տեղի կոռումպացված իշխանությունների առաջ:
«Դա պաշտոնական թուրքական կառավարությունը չէ: Հնարավոր է, թուրքական բանակի կոռումպացված տարրերը կամ Թուրքիայի հարավ-արևմուտքի շրջանային կառավարություններն են դրանում ներգրավված»,- հավելել է նա:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ ԴԱԻՇ-ը մինչև 1 մլրդ դոլար է ստացել բանկերի թալանումից ու ամսական 40-50 մլն դոլար է վաստակում նավթի վաճառքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս