![](/banners/BeFunky-design.jpg)
Ուրուգվայի նախագահն ինքնաթիռում փրկել է երիտասարդ ֆրանսուհու կյանքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/f56330bbda86a2_56330bbda86de.thumb_.jpg)
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսն ինքնաթիռում փրկել է 17-ամյա ֆրանսուհու կյանքը, երբ իրեն ուղեկցող անձանց հետ ուղևորվում էր Փարիզ պաշտոնական այցով, հայտնում է El Pais թերթը:
Թռիչքի ժամանակ աղջկա մոտ սկսվել է սուր ալերգիկ ռեակցիա ու սկսել է խեղդվել գետնընկույզ պարունակող սնունդ ընդունելուց հետո: Ինքնաթիռի անձնակազմը կոչ է արել ինքնաթիռում գտնվող բժիշկներին արձագանքել: Վասկեսը, ով մասնագիտությամբ բժիշկ է, ու նրա անձնական բժիշկը օգնություն են ցուցաբերել աղջկան:
Ներերակային դեղամիջոցի ներարկումից հետո աղջիկն սկսել է ուշքի գալ ու իրեն լավ է զգացել:
Նշվում է, որ անձնակազմն ստիպված չի եղել կատարել արտակարգ վայրէջք Բրազիլիայում՝ աղջկան օգնելու համար, թեև օդաչուն պատրաստ է եղել դիմել այդ քայլին:
Աղջկա մայրը Ուրուգվայի նախագահին շնորհակալություն է հայտնել դստեր կյանքը փրկելու համար:
Ներկայում Վասկեսը այցով գտնվում է Փարիզում, որտեղից այնուհետ մեկնելու է Ճապոնիա: