Հունաստանից Ռուսաստան է վերադարձել «ռուսական մաֆիայի» ղեկավարներից մեկը
Հունաստանից Ռուսաստան է վերադարձել «ռուսական մաֆիայի» ղեկավարներից մեկը՝ «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին, ով ավելի շատ հայտնի է որպես Լաշա Ռուսթավսկի։
Փաստացի, նրա պատճառով է ժամանակին ծագել վերջին շրջանի ամենախոշոր «քրեական պատերազմը», որին զոհ դարձավ «օրենքով գող» Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը), գրում է rosbalt.ru-ն:
Այն մասին, որ Լաշա Շուշանաշվիլին գտնվում է Մոսկվայում, գործակալությանը պատմել են իրավապահ մարմինների աղբյուրները:
Նրանց խոսքով՝ Լաշան իր ներկայությունը Մոսկվայում առանձնապես չի հրապարակայնացնում, սակայն արդեն նկատվել է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:
Սպասվում է, որ նա մոտ ապագայհում կայցելի Golden Palace՝ մաֆիայի ներկայիս «բոսերի բոսի»՝ Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) նստավայր:
2008թ. ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը նրան արգելել էր 5 տարով մուտք գործել Ռուսաստանի տարածք՝ հայտարարելով, որ նա «իրական սպառնալիք է ներկայացնում պետության անվտանգության ու հասարակական կարգի համար»:
Շուշանաշվիլին բնակություն հաստատեց Հունաստանում, որտեղ 2012-ին կալանավորվեց, ինչից հետո ազատազրկվեց: Նա ազատ է արձակվել 2015թ. ամռանը: