Բաժիններ՝

Բացառիկ կադրեր. Բաշկիրիայում հայերին գնդակահարած անձինք հայտնվել են տեսահսկման սարքերի թիրախում

Բաշկիրիայի Սալավատ քաղաքում անցած գիշեր 7 հայի գնդակահարած անձանց թիվը ութն է: LifeNews-ը հրապարակել է քաղաքի տեսահսկման սարքերից մեկի տեսագրությունը: Դրանում երևում է, թե ինչպես է ժ. 02:44-ին ավտոսպասարկման կետին մոտենում մեքենա, որից դուրս են գալիս, ապա դարպասներին են մոտենում մարդիկ ու առանց շտապելու մոտենում սպասարկման կետին: Վերջիններս կրում են մուգ գույնի հագուստ, կնգուղավոր բաճկոններ:

Նրանցից մեկի մոտ զենք հիշեցնող առարկա է: Տղամարդիկ անցնում են տեսահսկման սարքերի մոտով, ապա 6 րոպե անց նորից հայտնվում տեսահսկման սարքերի օբյեկտիվում՝ արդեն վազելով: Հանցագործության կատարման համար նրանց հարկավոր է եղել մոտ 5 րոպե:

Հիշեցնենք, որ անհայտ, դիմակավոր անձինք գնդակահարել էին 7 հայի: Նրանցից մեկը՝ 36-ամյա Ա. Սարգսյանը՝ ավտոսպասարկման տերը, հիվանդանոցում մահացել էր գլխի վնասվածքների պատճառով: Տուժածների ինքնությունը պարզվել էր:

Ավելի ուշ սպանված տղամարդու հայրը՝ Համլետ Սարգսյանը, սպառնացել էր, որ եթե պատվիրատուն 24 ժամվա մեջ չհայտնաբերվի, ինքն ինքնուրույն կլուծի ավտոսպասարկման կետի վրա հարձակվածների հարցերը:

LifeNews-ը պարզել է, որ վեճի պատճառ կարող էր դառնալ հեռախոսով ՃՏՊ-ի նկարահանումը, որի մեջ հայտնվել էր 7 ընկերներից մեկը: Լեզվակռվի ժամանակ անհայտ անձանցից մեկը հանել էր ատրճանակն ու կրակել 36-ամյա տղամարդու դեմքին:
Ներկայում ընթանում են քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս