Քեւին Մակքարթին (կոնգրեսական Կալիֆոռնիայի նահանգից), ամենայն հավանականությամբ, կընտրվի Հանրապետական կուսակցության խմբակցության առաջնորդ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի T-38 Talon գերձայնային կործանիչը նոյեմբերի 13-ին աղետի է ենթարկվել Տեխասի նահանգի տարածքում՝ Մեքսիկայի հետ սահմանի մերձակայքում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում մոլեգնող բնական հրդեհի զոհերի թիվը 42-ից հասել է 48-ի:
ԱՄՆ-ի իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգեւ են հայտարարել այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամ Սալեհ ալ Արուրիի եւ շիաների «Հըզբոլլահ» շարժման անդամներ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբի եւ Հայթամ Ալի Թաբաթաբայիի գտնվելու տեղը:
Պորտուգալիայի լողափերից մեկում 21-ամյա ավստրալացի սերֆեր Ռասել Բիրկի՝ վիթխարի ալիքի տակ մնալու պահը հայտնվել է տեսահոլովակում։
Հյուսիսային Կորեայում հայտնաբերել են 13 գաղտնի հրթիռային բազաներ:
«Այն փաստարկները, որոնք բերվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հետ կապված, ինձ և՛ արհեստական են թվում, և՛ բացատրելի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչը
«Քանի դեռ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ փոխանակումը մեզ համար կենսական նշանակություն ունի»:
«Չեմ կարծում, որ «Սասնա ծռերն» ընդհանրապես կլինեն խորհրդարանում: Ուստի ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն ապագայում ավելի վատ լինեն, քան այսօր են»:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է հաջորդ տարի առաջընթացի հասնել միությունից դուրս երկրներից բարձր որակավորում ունեցող կադրերի համար Եվրամիությունում (ԵՄ) բնակության եւ աշխատանքի համար «կապույտ քարտերի» տրամադրման համակարգի բարենորոգման ուղղությամբ:
Եվրամիությունում կասկածում են, որ ԵՄ կողմից սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրամադրվող գումարը նպատակային է բաշխվում:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում գտնում են, որ իրենց տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Սաուդյան Արաբիայի պատվիրակության անդամներից մեկը Ստամբուլից էր Ռիադին զեկուցում է առաջադրանքի կատարման մասին, մատնանշում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալման ալ Սաուդի մեղսակցությունը լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը:
Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել է Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ պայմանագրի դրույթները եւ պատասխան է սպասում Եվրամիությունից:
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, թե հույս ունի հաշտության համաձայնագիր կնքել «Թալիբան» արմատական շարժման հետ:
ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից տասնմեկը ռազմական ծախսերն ավալացրել են մինչեւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսը:
Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում:
Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե պետք է հասկանալ՝ կարո՞ղ է անցումային փուլում գտնվող Հայաստանը շարունակել կրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու, ԵԱՏՄ-ում նախագահության ծանրաբեռնվածությունը:
Մայնի Ֆրանկֆուրտի ինդուստրիալ պարկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել քիմիական նյութ փոխադրող բեռնատարի հետ:
Նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ում 95 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի պատկերապատող նկարիչ Սթեն Լին:
Համացանցում գործունեության կարգավորումը պետք է խստացվի, հակառակ դեպքում ժողովրդավարական պետությունների գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել համաշխարհային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի հատվածի իրադրությանը եւ կանգնեցնել Իսրայելի արգեսիան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները:
Brexit-ի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, սակայն տակավին մի շարք չլուծված հարցեր են մնում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ:
Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ի երեկոյից Գազայի հատվածից 370 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 100-ը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգի կողմից:
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել է ABC հեռուստաընկերությունը:
«Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները»:
«Հայերը Լաս Վեգասում հաստատվել են ավելի քան 100 տարի առաջ», – Լաս Վեգասի բնակիչ, իսկ 2015-ից նաեւ կամավոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատվավոր հյուպատոս Անդրուշան Արմենյանի խոսքով, քաղաքի հայ համայնքը Լաս Վեգասի նման ինքնատիպ է եւ յուրօրինակ:
Կիպրոսում նոյեմբերի 12-ին բացվել է երկու հսկիչ-անցագրային կետ Լեֆքա/Ապլիկի և Դերիինիայի ավտոճանապարհներին:
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջպետական տարողունակության երեւույթը բնականաբար մտածելու տեղիք է տալիս քաղաքական առանցքային ուղերձներ փոխանակելու կարեւոր հանգամանքների մասին: