ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների է հրավիրում բոլոր երկրներից
ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների է հրավիրում բոլոր երկրներից չինական շուկան յուրացնելու համար եւ աջակցելու է այն բանին, որպեսզի կապիտալի ներդրումը երկրի տնտեսության մեջ շահավետ լինի յուրաքանչյուրին: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Չինաստանի զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի փոխղեկավար Չժաո Չենսինը:
«Այստեղ հավաքվել են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ դուք կհասկանաք եւ կօգնեք մեզ տեղեկացնելու հասարակայնությանը. մենք ՉԺՀ-ում ողջունում ենք բոլոր երկրների ներդրողներին եւ կշարունակենք նպաստել այն բանին, որպեսզի մեր երկրի զարգացումն արդյունավետ լինի բոլորի համար»,-նա ասել է Պեկինում անցկացվող Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ընթացքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ինչպես ճշտել է կոմիտեի փոխղեկավարը, ընթացիկ տարում համավարակի եւ դժվարին միջազգային կոնյունկտուրայի պատճառով աշխարհում տեղի է ունենում ներդրումային ակտիվության նվազում:
«Մեր երկիրը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ օտարերկրյա կապիտալի ներհոսն ապահովելու համար»,- հավելել է Չժաո Չենսինը:
Նա նշել է, որ արդրազգային ընկերությունները «հավատում են ՉԺՀ-ին եւ պահպանում դրական սպասումները երկարաժամկետ հեռանկարում չինական շուկայի իրադրության առնչությամբ»:
«Մենք կշարունակենք մեծացնել մեր երկրի սրտաբաց լինելու աստիճանը: Չինաստանի զարգացումն էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի (Ասիական) տարածաշրջանի եւ աշխարհի համար, այն հզոր խթան կդառնա,- եզրափակել է պաշտոնյան:-Մենք կշարունակենք բարեհաջող քաղաքականություն վարել ներդրողների նկատմամբ եւ նրանց համար կստեղծենք լավագույն տնտեսա-իրավական միջավայր», հաղորդել է ՏԱՍՍ-ը: