Պրիշտինայի կողմից Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների 100-տոկոսանոց մաքսերի սահմանման հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ կարող են աղետի մեջ ներքաշել ամբողջ Բալկանյան տարածաշրջանը:
«Բնական է, որ դեկտեմբերի 6-ին` սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին»:
«Հայ-թուրքական սահմանը լինելու է, այն պետք է պահել, և եթե Հայաստանը հասել է այն վիճակին, որ այնքան զինծառայող, հնարավորություններ ունի, որ կարող է այդ սահմանը պահել, բնականաբար, այս խնդիրն այլ դաշտում է քննարկվելու»։
«Հայաստանի համար ամերիկյան զենքը բավական թանկ արժե, և դժվար թե Հայաստանը կարողանա առաջիկա տարիներին հավակնել ձեռք բերել այդ զենքը, եթե, իհարկե, այն էժան գնով կամ արտոնյալ պայմաններով մեզ մատակարարելու քաղաքական մակարդակի վրա որոշում չկայացվի»:
Եվրամիությունը և Վրաստանը եկել են համաձայնության՝ 25 նախագծերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ բիզնեսի և տնտեսության աջակցության ոլորտներում, նաև տրանսպորտի և կրթության զարգացման հարցում:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վիթխարի կարողություն է կորցրել միաժամանակ իր ընկերության գործերով զբաղվելու եւ նախագահի պարտավորությունները կատարելու անհնարինության պատճառով:
Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, որն անցած շաբաթվա վերջին է նշանակվել այդ պաշտոնում, չի բացառում երկրում հանրաքվեի կրկնական անցկացումը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման շուրջ:
Եվրահանձնաժողովը դարձյալ մերժել է Իտալիայի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը Հռոմը լրամշակել էր եվրոպական նորմերին դրա անհամապատասխանության պատճառով:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը իներցիայով չի շարժվում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ հստակ, զգուշավոր, մտածված հաշվարկ է մեր անվտանգության ճարտարապետությունը կառուցելու առումով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ փոփոխություններ մտցվեն Եվրամիության օրենսդրության մեջ՝ հանրակցության անդամ երկրների կողմից համատեղ որոշումներ ընդունելիս միաձայնության սկզբունքից հրաժարվելու համար:
«Ես շատ մտահոգ եմ, որ դեկտեմբերի 6-ին խոսակցությունը, այսպես ասած, չստացվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Գերմանիայում գրեթե հազար ոստիկաններ եւ մաքսատան աշխատակիցներ են մասնակցել խոշորագույն հակաահաբեկչական վարժանքներին, որոնք լույս նոյեմբերի 21-ի գիշերն անցկացվել են Քյոլն/Բոն օդանավակայանի տարածքում:
Գերմանիայի կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում լայնամասշտաբ համագործակցությունը պահպանելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել՝ իր դստեր ու խորհրդականի՝ Իվանկայի կողմից անձնական փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու հետ կապված պատմությունը չհամեմատել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ շուրջ ծագած սկանդալի հետ, որը Պետդեպարտամենտի ղեկավար եղած ժամանակ, խախտելով կանոնակարգը, օգտագործել է անձնական փոստային սերվերը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ronald Reagan հարվածային ավիակիրը ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությամբ նոյեմբերի 21-ին ուղեկցման երեք նավերի հետ միասին մտել է Հոնկոնգի նավահանգիստ:
Ինտերպոլի նախագահի պաշտոնակատար Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար:
Միացյալ Նահանգները դադարեցրել է վճարումները Պակիստանին, քանի որ Իսլամաբադը ոչ մի ջանք չի գործադրում Վաշինգտոնին օգնելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված սկանդալի ֆոնին։
ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին հայտարարել է Սիրիայի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների սահմանման մասին:
ՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օ,կրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի:
Լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության գործի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ կոշտ միջոցների կիրառումը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի եւ կարող է քայքայել համաշխարհային տնտեսությունը, ուստի Վաշինգտոնը չի պատրաստվում դա թույլ տալ:
Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդիկ արդեն նոր տարածաշրջանային ձևաչափ են քննարկում: Էն, որ Ջուլիանին Հայաստանում տարածաշրջան-ԱՄՆ համագործակցության կոչ էր անում, Բաքուն արագ ձևը գտավ: Էն, որ Բոլտոնն ասում էր, որ Վրաստանն ու Ադրբեջանը ստրատեգիական նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանը բարձր առաջնահերթություն, կարծես պրակտիկորեն սկսում է կիրառվել»:
«Վստահաբար, խնդիրը կհարթվի, եթե դրան միջամտի Ռուսաստանը, սակայն դա ի՞նչ գին կունենա Ռուսաստանի համար ՀՀ-ի հետ ներկայիս հարաբերությունների և ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների ֆոնին և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի քաղաքական ներկայիս գործելաոճի պայմաններում, որի էությունը քաղաքական առևտուրն է»:
Ցանցում տեսանյութ է հայտնվել Իսպանիայի Տեներիֆե առողջարանի ափամերձ գոտուց, որտեղ մոլեգնում է սաստիկ փոթորիկը:
Ճապոնիայի Nissan ավտոկոնցեռնի ղեկավար Կառլոս Գոնին, որին նոյեմբերի 19-ին կալանավորել են խարդախության կասկածանքով, մինչեւ 10 տարվա բանտարկություն եւ մինչեւ 10 միլիոն իեն (գրեթե 89 հազար դոլար) տուգանք է սպառնում:
4 միլիոնից ավելի վենեսուելացիներ են լքել երկիրն այն բանից հետո, երբ 2013 թվականի գարնանը նախագահ դարձավ Նիկոլաս Մադուրոն:
«Ես վստահ եմ, որ գալու է այդ ժամանակը: Մոսկվան կհամաձայնի: Եթե հիշում եք, Ռուսաստանը Վրաստանից է հանել իր ռազմաբազան և ռազմական օբյեկտ է դուրս բերել Ադրբեջանից: Այնպես որ՝ Ռուսաստանն ունի նման փորձ, նորություն չկա սրանում Ռուսաստանի համար»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, երկար ժամանակ անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է ամերիկյան կառավարության անդամների եւ Սպիտակ տան աշխատողների հետ ծառայողական գրագրության համար՝ խախտելով կանոնակարգը:
Ըստ ադրբեջանագետի, եթե ՀԱՊԿ անդամ Բելառուսը զենք է վաճառում Հայաստանին թշնամի համարվող Ադրբեջանին, ապա այստեղ երկու երկրների հարաբերությունները վերանայելու կարիք կա, ընդհուպ՝ մինչև այն հարցը, թե նման պարագայում կարիք կա՞, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ ՀԱՊԿ կազմում։