ՆԱՏՕ-ն օգնում է ԱՄՆ-ին պահպանել գլոբալ ազդեցությունը. Ռյուտե
«ՆԱՏՕ-ն գոյություն ունի ոչ միայն Եվրոպան պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ն գոյություն ունի նաև ԱՄՆ մայրցամաքային մասի պաշտպանությանն աջակցելու և Միացյալ Նահանգներին հնարավորություն ընձեռելու համար՝ խաղալու իր տպավորիչ, վճռորոշ դերը համաշխարհային ասպարեզում՝ ամերիկյան ուժի պրոյեկտման (տարածման) տեսանկյունից»,— հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

