Հարավային Կորեան կանոնավոր վարժանքներ է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ
Հարավային Կորեան կանոնավոր վարժանքներ է սկսել, որտեղ մասամբ մասնակցելու է ԱՄՆ-ը: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Երկրի պաշտպանության վարժանքները կտեւեն հոկտեմբերի 17-ից մինչեւ 28-ը:
Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միավորված կոմիտեն հաղորդել է, որ «վարժանքներն անցկացվում են, հաշվի առնելով Հյուսիսի բազմաթիվ սպառնալիքները միջուկային եւ հրթիռիային ծրագրերի տեսքով. նպատակ ունենալով բարձրացնել փոխգործակցության մակարդակը, դրանց մասամբ մասնակցելու են ԱՄՆ-ի զինվորականները, որոնք տեղաբաշխված են Կորեայի Հանրապետությունում»:
Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան երկու անգամ հրետանային հրաձգություններ է անցկացրել Ճապոնական եւ Դեղին ծովերի կողմը, ինչպես նաեւ հոկտեմբերի 14-ին նա անցկացրել է տարեսկզբից ի վեր 27-րդ եւ սեպտեմբերի 25-ից ի վեր 8-րդ բալիստիկ հրթիռի արձակումը:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, թռիչքի բարձրությունը կազմել է 50 կիլոմետր, հեռավորությունը՝ 650 կիլոմետր: Հրետանային հրաձգությունները ենթադրաբար դարձել են Հարավային Կորեայի նույնպիսի վարժանքների պատասխանը: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, արկերի մի մասը, որոնք արձակվել են Հյուսիսային Կորեայի կողմից, ընկել է սահմանազատման ծովային գծի մերձակայքում, չնայած 2018 թվականին երկու երկրների զինվորականների միջեւ համաձայնագրին: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպը հայտարարել է, որ դրանք կարող են լինել «Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի սկիզբը»:
ԿԺԴՀ-ն ընդամենը տարեսկզբից արձակել է 27 հրթիռային արձակումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: