Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից 34 ֆիզիկական անձանց և «Զվեզդա» հեռուստաալիքի դեմ

Կանադայի նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանից 34 ֆիզիկական անձինք, այդ թվում՝ ՌԴ նախագահի նախկին օգնական եւ մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսին, ինչպես նաեւ «Զվեզդա» հեռուստաալիքը: Այդ մասին ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում:

Պատժամիջոցների ցուցակում նշվել են դերասաններ Սերգեյ Բեզռուկովը, Դմիտրի Պեւցովը եւ Վլադիմիր Մաշկովը, լրագրողներ Պավել Գուսեւը, Նաիլյա Ասկեր-Զադեն, Կիրիլ Կլեյմենովը, Անդրեյ Կոնդրաշովը եւ ուրիշներ:

Պատժամիջոցները վերաբերել են սպորտային մեկնաբան Դմիտրի Գուբերնիեւին եւ հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին:

Պատժամիջոցների տակ է հայտնվել Պետդումայում «Նովիե լյուդի» խմբակցության ղեկավար Ալեքսեյ Նեչաեւը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31