Վենսը պատմել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների գլխավոր ձեռքբերումներից մեկի մասին

«Նպատակներից մեկը, որին մենք ցանկանում էինք հասնել, իրանական կողմի հետ կապի խողովակ ստեղծելն էր՝ հակամարտությունում լարվածությունը նվազեցնելու համար», – բրիտանական Unherd պորտալին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի խոսքով՝ իրանական կողմը համաձայնել է.

«Նրանք ասացին` լավ, շատ բարի, մենք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ) որևէ մեկին կուղարկենք Դոհա՝ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցչի հետ լինելու համար, և հենց այդպես էլ մենք կկարգավորենք այս վեճերից շատերը»։

«Նրանք այլ կերպ են խոսում, քան նախկինում։ Դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Բայց մենք պետք է պարզենք՝ արդյոք դրան կհետևեն գործողություններ», — հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930