Նույնիսկ մեր երկրի դաժան իրողությունների պայմաններում մտքովս չէր անցնի, որ մարդկային տեսակը, հայը, կռիվ կսկսի իր պատմության, իր արժանապատվության և իր հերոսների դեմ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայկազ Մկրտչյանի այս լուսանկարը նախորդ տարի՝ դեկտեմբերի 12-ին եմ արել։ Առհասարակ, քաղաքում հաճախ եմ լուսանկարում տարբեր վայրերում, շենքերի վրա պատկերված մեր հերոսների նկարները։

Յուրաքանչյուր լուսանկար իր մեջ մի սխրանք, պայքարի դրվագ, մարդկային խելահեղ ճակատագիր է պարունակում:

Նույնիսկ մեր երկրի դաժան իրողությունների պայմաններում մտքովս չէր անցնի, որ մարդկային տեսակը, հայը, կռիվ կսկսի իր պատմության, իր արժանապատվության և իր հերոսների դեմ։

Բայց ինչ արած, մեզ առաջադրվել է մարտահրավեր, և սրան պետք է միահամուռ հակազդել։

Հ.Գ. Սրանց մեր պատմությունը խմբագրել չի հաջողվի։ Կհաջողվի միայն մի բան՝ պատմության փոշոտ դարակներում սեփական ոչնչությունն ամրագրել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930