Թուրքիայում աննախադեպ ավելացել է ռուսական կապիտալով հիմնվող ընկերությունների թիվը
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Թուրքիայում կտրուկ աճել է ռուսական կապիտալով հիմնվող ընկերությունների թիվը: 2022-ի հունվար-օգոստոս ժամանակահտվածի տվյալներով Թուրքիայում հիմնվել է ռուսական կապիտալով 729 ընկերություն: Այս ցուցանիշով ՌԴ-ն 2-րդ տեղում է Իրանից (874 ընկերություն) հետո: Համեմատության համար 2021-ին Թուրքիայում ռուսական կապիտալով հիմնված ընկերությունների թիվը եղել է 177, իսկ 2020-ին՝ 115: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակած տվյաների՝ խնդրո առարկա ժամանակահատվածում Թուրքիայում ստեղծվել Է 86.500 ընկերություն, նրանցից 14.000-ը՝ օտարերկրյա կապիտալով:
Ռուսաստանի քաղաքացիներն էլ այս տարի աննխադեպ ակտիվություն են ցուցաբերում Թուրքիայի անշարժ գույքի շուկայում:
Ըստ վիճակագրության՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների՝ Թուրքիայում գնած տների քանակը նախորդ տարվա համեմատ վելացել է 200 տոկոսով: Ռուսաստանի քաղաքացիներն այս տարի Թուրքիայում ավելի շատ տուն են գնել, քան որևէ այլ երկրի քաղաքացիներ:
Նշվում է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամից ի վեր Ուկրաինայի քաղաքացիները նույնպես սկսել են ավելի շատ բնակարաններ գնել Թուրքիայում: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահվածում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները միասին վերցրած այդ երկրում գնել էին 3905 բնակարան, ապա այս տարի այդ թվը հասել է 11086-ի: