Բաժիններ՝

Սերբիայի կառավարությունն արգելել Է բնական գազի արտահանումը

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը բնական գազի արտահանումն արգելելու վերաբերյալ: Այդ մասին  հաղորդել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը երկրից բնական գազի արտահանման ու դուրսբերման ժամանակավոր արգելքի մասին, որպեսզի ապահովի հայրենական շուկայի հուսալի մատակարարումը եւ տնտեսությունների ու քաղաքացիների համար վնասի կանխումը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «Թուրքական հոսք» գազատարի սպառնալիքների մասին հաղորդագրությունների լույսով հոկտեմբերի 10-ին կոչ է արել ՆԳ նախարարությանը եւ հատուկ ծառայություններին՝ ուժեղացնել երկրի գազափոխադրման համակարգի պահպանությունը, որը ռուսաստանյան գազատարով երկնագույն վառելիք է ստանում:

Այն ժամանակ նա հիշեցրել է, որ միայն Բելգրադը մեկ օրում ծախսում է երեք միլիոն խորանարդ մետր գազ, իսկ օրական ՌԴ-ից գազատարով ստացվում է վեց միլիոն խորանարդ մետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս