Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածու ընտրվելու առթիվ

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցիալական ցանցում շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, որն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում, և որի հետ չորս տարվա ընթացքում մենք ձևավորել ենք արդյունավետ աշխատանքի մշակույթ ու անկեղծ ընկերություն։ Մաղթում եմ նրան հետագա հաջողություններ իր նոր դերում»,- գրել է Քըլըչը։

Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել նրան շնորհավորանքի համար։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930