
Գերմանիայում գրեթե 120 ավիաչվերթ են չեղարկել Eurowings-ի օդաչուների գործադուլի պատճառով

Eurowings ավիաընկերության (Lufthansa գերմանական փոխադրողի դուստր ընկերությունն է) օդաչուների գործադուլը հոկտեմբերի 18-ին հանգեցրել է ավելի քան 120 չվերթների չեղարկման: Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով մի շարք օդանավակայանների օպերատորների:
Գործադուլն առավել մեծ չափով ընդգրկել է ԳԴՀ-ի տարածքի օդանավակայանները: Դյուսելդորֆում չեղարկվել է պլանավորված 160 չվերթից 84-ը, Քյոլնի եւ Բոնի օդանավակայանում 63 չվերթից՝ 35-ը: Հոկտեմբերի 19-ին սպասվում է եւս շուրջ 100 չվերթների չեղարկում: Ավելի վաղ եռօրյա գործադուլի կոչ է արել Vereinigung Cockpit-ի օդաչուների եւ բորտուղեկցողների արհմիությունը: Միավորումը ձգտում է հասնել աշխատակիցների աշխատանքի պայմանների բարելավման՝ հանգստի ժամերի ավելացման հաշվին:
Գործատուն արդեն համաձայնել է օդաչուներին 10 լրացուցիչ հանգստյան օր տալ, արհմիությունը ցանկանում է՝ 14: Eurowings-ն օրական միջին հաշվով իրականացնում է 500 թռիչք՝ փոխադրելով 50-ից մինչեւ 70 հազար ուղեւորների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: