ԵՄ-ն ուկրաինական զինվորականների համար ուսումնական առաքելություն իրականացնելու որոշում է կայացրել
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կազմակերպված հանդիպմանը ուկրաինացի զինվորականների համար ուսումնական առաքելություն սկսելու որոշում են կայացրել: Հունգարիան դա լավ գաղափար չի համարել և չի մասնակցի առաքելությանը:
Այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարոտոն հունգարական М1 հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսին:
«Այսօր որոշում է կայացվել այն մասին, որ Եվրոպական միությունը ուկրաինական բանակի զինվորներին պատրաստելու ուսումնական առաքելություն կիրականացնի»,-նշել է նա և հավելել, որ Հունգարիան չի աջակցել այդ որոշմանը:
Նա ընդգծել է, որ Հունգարիան չի մասնակցի այդ ուսումնական առաքելությանը և ոչ մի մասնագետի չի ուղարկի նախաձեռնությանը մասնակցելու:
Սիյարոտոն շեշտել է, որ Հունգարիան առաքելության իրականացման ոչ մի ծախս չի հոգա: Նա հավելել է, որ իրենց խնդիրը հունգարացի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է: