Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

Եվրոպայում գրանցվում են ջերմաստիճանի ռեկորդներ, և ծայրահեղ երևույթները սպառնալիք են ներկայացնում մարդկանց առողջության համար՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին նշված է Եվրոպական արհմիությունների ինստիտուտի կողմից ներկայացված զեկույցում։

Տվյալ Ինստիտուտը Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում գործող հետազոտական ​​կենտրոն է, որն իր զեկույցում ներառել է կլիմայի փոփոխության պայմաններում աշխատողների առողջությունը պաշտպանելու առաջարկներ։

Զեկույցի հեղինակներից մեկը շեշտել է, որ վտանգը սահմանափակված չէ միայն մայրցամաքի հարավով։«Իհարկե, իրավիճակն ամենավատն է հարավում, որովհետև այնտեղ են գրանցվում ամենաշատ վթարները։

Սակայն, միևնույն ժամանակ, նման միջադեպերի ամենամեծ աճը նկատվում է Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում։ Հարավում արդեն շոգ է։ Սակայն կենտրոնը և հյուսիսը շատ արագ են հասնում այդ մակարդակին», – ասել է Թեսալիայի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Անդրեաս Ֆլուրիսը։

Հաշվետվության համաձայն՝ Եվրոպայում մոտ 130 միլիոն աշխատողներ աշխատավայրում ենթարկվում են ջերմային սթրեսի, ինչի հետևանքով տարեկան գրանցվում է մոտ 277 000 վնասվածք և 230 մահ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930