2025թ. Թուրքիայում մահացել է 491.684 մարդ

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի մահացության և մահվան պատճառների վիճակագրության վերաբերյալ տվյալներ։ Մահացությունների թիվը 2024-ին կազմել էր 489․734, իսկ 2025 թվականին աճել է՝ հասնելով 491․684-ի։ Մահացածների 55.1%-ը եղել են տղամարդիկ , իսկ 44.9%-ը՝ կանայք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մահացության ընդհանուր մակարդակը, որն արտահայտում է մահացությունների թիվը 1000 մարդու հաշվով, 2025-ին մնացել է անփոփոխ՝ կազմելով 5.7 պրոմիլ։

Մահվան պատճառները հիմնականում կապված են առողջական խնդիրների, մասնավորապես սրտանոթային համակարգի հիվանդությունների, բարորակ և չարորակ ուռուցքների և շնչառական համակարգի հիվանդությունների հետ։

Ըստ վերջին մարդահամարի պաշտոնական տվյալների՝ Թուրքիայի բնակչության թիվը կազմում է 86 մլն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930