ԵՄ անդամ երկրները որոշել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ՌԴ-ին աջակցելու հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA գործակալությանը, որը հղում է անում Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին։
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ նվազել են 1,72 մլն բարելով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցի տվյալները։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ վառելիքի հետ կապված իրավիճակը ողջ երկրում բարելավվում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Պակիստանը համերաշխություն Է հայտնել Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի կառավարության կողմից քննադատության ֆոնին, որը կապված Է նավթարդյունահանման կրճատման շուրջ ՕՊԷՔ+ի անդամ պետությունների որոշման հետ։
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը ասել է, որ երկրի կողմից ՌԴ քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների խստացումը համաեվրոպական կանոններին հարմարեցում է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ կազմել է 625 միլիոն 797 հազար 917:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել կարգավորել միգրացիոն պետական քաղաքականության հայեցակարգը: Այս մասին հաղորդում է gazeta կայքը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայություն հայտարարությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը խոստացել է, որ բյուջետային ծախսերի կրճատումը չի անդրադառնա Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից սկսվող աշխատանքերի համար։ Այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին։
Անդրադրիատիկ գազատարով (TAP) Ադրբեջանից մատակարարվող գազի գնման համար ԵՄ երկրների ծախսերը երկրորդ եռամսյակում կազմել են 2,8 միլիարդ եվրո, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) տվյալները։
Դիտարկումներն իրականացվել են չափիչ սարքերի միջոցով։
ՊՆ-ից հայտնում են, որ համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։
Էներգետիկայի նախարարությունը վաղն առավոտյան ծանուցում կհրապարակի ռազմավարական նավթային պահուստներից 15 մլն բարել վաճառելու մասին, որոնք մատակարարվելու են դեկտեմբերին
Լեհաստանը մտադիր Է Հարավային Կորեայից մատակարարվող հաուբիցներ եւ տանկեր տեղակայել երկրի արեւելքում:
ՌԴ-ից հեռացած արդեն 56 ընկերություններ մտադիր են բիզնեսը տեղափոխել Ղազախստան:
Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեքբոլոտովը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին Բիշքեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ իր հանդիպումը:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում զարգացման հիմնական գրավական են համարում գիտությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունը:
Ճապոնիայի եւ Ավստրալիայի վարչապետներ Ֆումիո Կիսիդան եւ Էնթոնի Ալբանեզեն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն ավստրալական Պերտ քաղաքում` անվտանգության, Էներգետիկայի եւ կլիմայի փոփոխությունների հարցերը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
Զապորոժիեի ԱԷԿ-ի Էներգամատակարարումն արտաքին գծով վերականգնվել Է: Այդ մասին հոկտեմբերի 18-ին ասվում Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ:
Ղազախստանում նվազել Է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը:
«Թուրքիան միջանցքի հարցում առաջին անգամ հստակ ու հրապարակային հայտարարություն արեց՝ հստակեցնելով, թե իրենց պատկերացմամբ՝ այդ ճանապարհն ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա: Սա կարևոր է, քանի որ մեկ բան է՝ ենթադրել, որ կա նման նպատակ, մեկ այլ բան է՝ ունենալ պաշտոնական հայտարարություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարություններին:
Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կապիկի ծաղիկով վարակվածության նոր դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռումինիայում կապիկի ծաղիկով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է հունիսի 13-ին:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է, թե ինչու «Վրացական երազանքը» չմասնակցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քվեարկությանը, որտեղ ընդունվել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետագա էսկալացիա» բանաձևը։
Հույս է հայտնում, որ երկու երկրների միջև երրորդ երկրների միջնորդների ներգրավմամբ մեկնարկած դիվանագիտական բանակցությունները թույլ կտան համաձայնության հասնել՝ հիմնված միջազգային իրավունքի կիրարկման վրա և կապահովեն երկու երկրների միջև տևական խաղաղություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և ինքնիշխանությունը,
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Իրանից անօդաչու սարքեր գնե՞լ է։ Նրա խոսքով՝ Կրեմլը նման տեղեկություն չունի, փոխանցում է kommersant.ru-ն։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, չհայտարարված զենքը փորձել է երկիր ներմուծել Վրաստանի քաղաքացին:
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ Է սահմանում շարունակվող հրթիռային փորձարկումների կապակցությամբ:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից Վրաստան նավթի ներկրումը գրեթե քառապատկվել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդունելու գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ: Այս մասին ասվում է հոկտեմբերի 18-ին հաստատված Եվրախորհրդարանի բանաձևում: