Հորմուզի նեղուցով նավերի տարհանումը դադարեցվել է
ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը դադարեցրել է Հորմուզի նեղուցից նավաստիների տարհանման գործողությունը։ Որոշումը կապված է հունիսի 25-ին Օմանի ծոցում նավի վրա կատարված հարձակման հետ, հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հարձակման մանրամասներ չեն հաղորդվում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ թիրախավորված նավը շարժվում էր Հորմուզի նեղուցից տարհանման համար նախատեսված երթուղով։
Տարհանումը մեկնարկել էր հունիսի 23-ին՝ Իրանի, Օմանի, ԱՄՆ-ի և այլ երկրների համագործակցությամբ։ Այդ ընթացքում հաջողվել էր տարհանել մի քանի նավ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա դեռևս մնում է շուրջ 11 հազար նավաստի։

