Բաժիններ՝

Գերագույն ռադան ճանաչել է Իչքերիայի ինքնիշխանությունը և դատապարտել ռուսաստանցիների հանցագործությունները չեչենների դեմ

Ուկրաինայի Գերագույն ռադան Իչքերիայի Չեչենական Հանրապետությունը ճանաչել է Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված և դատապարտել չեչեն ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացումը։

«Իչքերիայի Չեչենական Հանրապետության ճանաչման վերաբերյալ, հանրապետություն, որը ժամանակավորապես օկուպացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, և չեչեն ժողովրդի նկատմամբ ցեղասպանության դատապարտման հայտարարության» որոշման ընդունման օգտին քվեարկել են 287 ժողովրդական պատգամավորներ: Գերագույն ռադան ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ է անում ապահովել այն միջազգային հանցագործությունների անկախ և անաչառ հետաքննությունը, որոնք կատարվել են ժամանակավորապես օկուպացված Իչքերիայի Չեչենական Հանրապետության տարածքում և ապահովել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31